Տղամարդկանց առողջության շաբաթը այս տարի անցկացվում է հունիսի 9-ից 15-ը։ Այս ժամանակը հիանալի հնարավորություն է ընձեռում արական սեռի ներկայացուցիչներին ներգրավվելու իրենց առողջական խնդիրների քննարկմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով տղամարդկանց բարեկեցության կարևորությունը ընտանիքի և հասարակության համատեքստում։ Այս օրը նշելու սովորույթը սկսվել է Միացյալ Նահանգներում 1994 թ.-ին և այդ ժամանակից ի վեր տարածվել է աշխարհի տարբեր երկրներում։ Շաբաթը սահմանվել է որպես տղամարդկանց առողջության ցուցանիշների տարբերություններին ուշադրություն դարձնելու և տղամարդկանց շրջանում բժշկական կրթության և իրազեկության մակարդակի բարձրացման օգտին հանդես գալու հնարավորություն։
2025 թվականի Տղամարդկանց առողջության շաբաթվա վերաբերյալ թեման նվիրված է տղամարդկանց առողջության պահպանման հարցում կարեկցանքի պակասի հաղթահարմանը՝ քարոզչության, իրազեկության բարձրացման և գործողությունների միջոցով։
Տղամարդկանց առողջության շաբաթը ծառայում է որպես հիշեցում առողջության հետ կապված խնդիրների ակտիվ լուծման կարևորության մասին։
Կենտրոնանալով կանխարգելիչ միջոցառումների, վաղ հայտնաբերման և առողջության ակտիվ կառավարման վրա՝ Տղամարդկանց առողջության շաբաթը կարևոր դեր է խաղում տղամարդկանց խրախուսելու համար պատասխանատվություն ստանձնել իրենց բարեկեցության համար։ Այն նպատակ ունի նվազեցնել տղամարդկանց առողջության խնդիրների հետ կապված խարանը, խթանել բաց երկխոսությունը և տղամարդկանց հնարավորություն տալ տեղեկացված որոշումներ կայացնել իրենց առողջության վերաբերյալ։
Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ հաճախ չեն կիսվում իրենց հույզերով, ապրումներով, անհանգստություններով, որն էլ շատ դեպքերում առաջացնում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Ահա մի քանի վիճակագրական տվյալ նրանց հոգեկան առողջության վերաբերյալ․
Իսկ ինչ վերաբերում է տղամարդկանց ֆիզիկական առողջությանը, ապա՝
Օրինակ, կյանքի տևողության տարբերությունը կանանց և տղամարդկանց միջև տարեց ամերիկացիների մոտ ապշեցուցիչ ժողովրդագրության պատճառ է հանդիսանում։ 65 տարեկանից բարձր բոլոր կանանց կեսից ավելին այրիներ են, իսկ այրի կանանց թիվը առնվազն երեք անգամ գերազանցում է այրի տղամարդկանց թվին։ 65 տարեկան հասակում յուրաքանչյուր 100 ամերիկացի կնոջը բաժին է ընկնում ընդամենը 77 տղամարդ։ 85 տարեկանում տարբերությունն էլ ավելի է մեծանում. կանանց թիվը 2.6 անգամ գերազանցում է տղամարդկանց թվին։ Եվ կյանքի տևողության տարբերությունը պահպանվում է նույնիսկ խոր ծերության ժամանակ։
Գենդերային անհավասարությունը միայն Ամերիկայի համար չէ։ Իրականում, առողջապահության ոլորտում հուսալի վիճակագրություն ունեցող յուրաքանչյուր երկիր հայտնում է, որ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Կյանքի տևողության անջրպետը գոյություն ունի ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում։ Սա համընդհանուր դիտարկում է, որը ցույց է տալիս տղամարդկանց և կանանց առողջության հիմնարար տարբերությունը։
Երբ խոսքը վերաբերում է առողջությանը, տղամարդիկ համարվում են «թույլ սեռ» ողջ կյանքի ընթացքում։ Բայց ինչո՞ւ։ Սա հարց է, որին հստակ պատասխան չկա։ Իրականում, տարբերությունը կախված է կենսաբանական, սոցիալական և վարքային գործոնների բարդ համադրությունից։
Ինչո՞ւ են տղամարդիկ հետ մնում կանանցից։
Կենսաբանական գործոններ՝
Սոցիալական գործոններ՝
Վարքային գործոններ՝
Կենսաբանական գործոններ։
Գեներ և քրոմոսոմներ. Տղամարդիկ և կանայք տարբերվում են միմյանցից բեղմնավորման պահից։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 23 զույգ քրոմոսոմ, որոնք պարունակում են օրգանիզմի 20,000-ից 25,000 գեն։ Այս զույգերից քսաներկուսը առկա են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, բայց 23-րդը բաժանում է սեռը։ Այս վերջին զույգը պարունակում է սեռական քրոմոսոմներ։ Կանանց մոտ զույգի երկու անդամներն ունեն X քրոմոսոմ, բայց տղամարդկանց մոտ դրանցից մեկը X է, իսկ մյուսը՝ Y։ Y քրոմոսոմը միայն մեկ երրորդով մեծ է X քրոմոսոմից և պարունակում է շատ ավելի քիչ գեներ, քան կանանց սեռական քրոմոսոմը։ Այս գեներից մի քանիսը կարող են կապված լինել հիվանդությունների հետ, որոնք հանգեցնում են տղամարդկանց մահացության աճի ողջ կյանքի ընթացքում։ Բացի այդ, եթե կինն իր X քրոմոսոմներից մեկի վրա ունի հիվանդություն առաջացնող գեն, ապա այն կարող է հավասարակշռվել մյուս X քրոմոսոմի նորմալ գենով, բայց եթե տղամարդը ունի նույն X քրոմոսոմի վրա գտնվող վատ գեն, ապա այն չունի պոտենցիալ պաշտպանություն համապատասխան գենի տեսքով։
Հորմոններ
Նախկինում ամեն ինչ այնքան պարզ էր. տեստոստերոնը «մեղադրվում» էր տղամարդկանց վաղաժամ սրտի հիվանդության մեջ, մինչդեռ էստրոգենը «պաշտպանում» էր կանանց։ Այս պարզ տեսությունը հիմնված էր այն դիտարկման վրա, որ մարզիկները, ովքեր չարաշահում են անդրոգենները՝ արական հորմոնները, առաջացնում են խոլեստերինի անբարենպաստ պրոֆիլ և մեծացնում սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիզիոլոգիական չափաբաժիններով տեստոստերոնը չի նվազեցնում խոլեստերինի քանակը և չի վնասում սիրտը։ Իրականում, կատարված որոշ փոքր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեստոստերոնով բուժումը կարող է նույնիսկ օգնել սրտի հիվանդություն ունեցող որոշ տղամարդկանց։
Նույնիսկ եթե հորմոնները չեն կազմում գենդերային բացերի «առյուծի բաժինը», դրանք մեծ դեր են խաղում։ Էստրոգենը, կարծես, որոշակի պաշտպանիչ ազդեցություն ունի սրտի հիվանդության դեմ, ինչը, հնարավոր է, բացատրում է, թե ինչու կանանց մոտ սրտի հիվանդությունը սովորաբար սկսվում է մոտ 10 տարի ուշ, քան տղամարդկանց մոտ։ Մյուս կողմից, տեստոստերոնը կարող է նպաստել ռիսկային և ագրեսիվ վարքագծի, որը խնդիրներ է առաջացնում շատ երիտասարդ տղամարդկանց մոտ։ Բացի այդ, տեստոստերոնն առաջացնում է շագանակագեղձի հիվանդություններ՝ ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ։ Այնուամենայնիվ, տեստոստերոնի և շագանակագեղձի միջև կապը չի կարող բացատրել տղամարդկանց և կանանց կյանքի տևողության տարբերությունը, քանի որ կրծքագեղձի քաղցկեղից ավելի շատ մարդ է մահանում, քան շագանակագեղձի քաղցկեղից։
Երկու սեռերի հորմոններն էլ պահպանում են ոսկրերի ամրությունը, բայց այստեղ իրականում տղամարդիկ առավելություն ունեն։ Տարիքի հետ տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը դանդաղ է նվազում՝ տարեկան մոտ 1 %-ով, բայց մենոպաուզայի ժամանակ կանանց էստրոգենի մակարդակը կտրուկ նվազում է, ինչը մեծացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը։
Սիրելի՛ տղամարդիկ, հո՛գ տարեք ձեր առողջության մասին և եղե՛ք իրազեկված։