Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Տոնդ շնորհավո՛ր, Հայկական բանակ

Տոնդ շնորհավո՛ր, Հայկական բանակ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի համար կարևորագույն այս օրվա առթիվ:

Հունվարի 28-ը նշանավորում է հայկական զինուժի կազմավորման տարեդարձը:

Իր ավելի քան երեսնամյա տարեգրության ընթացքում մեր բանակն անցել է տարբեր փորձություններ, ունեցել հաղթական էջեր, նաև կորուստներ, բայց ցանկացած պարագայում հավաստել մեր պետությունն ամուր պահելու, պետականությունն ամրապնդելու, վաղվա օրը երաշխավորելու իր բաժին առաքելությունը:

Շնորհավորում եմ հատկապես առաջնագծում մեր սահմաններն անսասան պահող զինծառայողներին, Հայաստանի զինված ուժերը համալրող մեր տղաներին, բոլոր ժամանակներում հայրենիքի համար կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքներին՝ մաղթելով ամենակարևորը՝ խաղաղ Հայաստան:

ԵՊԲՀ ռեկտոր,

պրոֆեսոր Արմեն Մուրադյան