Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ծխախոտն ամեն տարի 8 միլիոն մահվան պատճառ է դառնում, մի՛ եղեք դրանցից մեկը

Ծխախոտն ամեն տարի 8 միլիոն մահվան պատճառ է դառնում, մի՛ եղեք դրանցից մեկը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «The Tobacco Atlas» հանդեսի տվյալներով` մարդկությունը սկսել է ծխել ավելի քան 400 տարի առաջ, իսկ առաջին ծխախոտաբույսերը, որ օգտագործել են բնիկ ամերիկացիները վերագրվում են դեռևս մ.թ.ա. 1-ին դարին:

Պատմության մեջ ծխախոտի օգտագործման առաջին հիշատակումներից մեկը վերաբերում է Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչիին, ով ծխախոտն օգտագործել է որպես գլխացավի դեմ դեղամիջոց: Տարիներ անց, երբ ծխախոտի վաճառքը դեղատներից անցել էր խանութներին և տարածվել գրեթե ամբողջ աշխարհում, Ֆրեդերիկ Շոպենի սիրուհին՝ բարոնուհի դե Դուդևանը (Ժորժ Սանդ), եղել է առաջին կինը, ով ծխել է Փարիզի հասարակական վայրերում: Իսկ Ռուսաստանում կայսր Պետրոս Մեծը 1710-ական թվականներին խրախուսում էր իր պալատականներին ծխել ծխախոտ և խմել սուրճ, որը համարվում էր նորաձև և եվրոպամետ:

Արդեն իսկ 1920-ական թվականներին գերմանացի բժիշկ Ֆրից Լիկինտը գիտականորեն ուսումնասիրում էր ալկոհոլի և ծխախոտի հետ կապված առողջական և սոցիալական խնդիրները, և ծխախոտից կախվածությունը համարում էր լուրջ հիվանդություն, իսկ ծխելը` թոքերի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառ: 1925 թվականին նա հրապարակել է թոքերի քաղցկեղի և ծխախոտի կապի առաջին պաշտոնական վիճակագրական վկայությունը՝ հիմնված դեպքերի շարքի վրա՝ ցույց տալով, որ թոքերի քաղցկեղ ունեցողները բոլորը ծխողներ էին:

1985թ.-ին ԱՄՆ-ում կանանց մոտ թոքերի քաղցկեղը գերազանցել է կրծքագեղձի քաղցկեղի դեպքերին՝ դառնալով կանանց մահացության թիվ մեկ պատճառ:

2005 թվականին ԱՀԿ-ի՝ «Ծխախոտի դեմ պայքարի» շրջանակային կոնվենցիան (FCTC) ուժի մեջ է մտել՝ օգտագործելով միջազգային իրավունքը՝ ծխախոտի օգտագործումը նվազեցնելու համար:

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

2008 թվականից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվել է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:

Նշենք, որ Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Կանանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաքում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Դեռահասները ՀՀ-ում սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից և առավել ինքնուրույն կյանք վարում։

 ԱՀԿ-ի 2020թ.-ի տվյալներով` Հայաստանի բնակչության մոտ 23%-ը ծխող են, որոնցից 49.9% տղամարդիկ են:

Ըստ մեր երկրում իրականացված հետազոտությունների տվյալների՝ ծխող տղամարդկանց թիվը թռիչքաձև աճում է 15-19 տարիքային խմբից 20-34 տարիքային խմբին անցումով՝ 14.7%-ից մինչև 60.6%: Ամեն օր ծխողների 96.5%-ն օգտագործում է ֆիլտրով սիգարետներ։ Նրանք օրական միջին հաշվով ծխում են 24.6 սիգարետ։ Էլեկտրոնային ծխախոտ օգտագործում է ամեն օր ծխողների 3.3%-ը՝ օրական ծխելով միջին հաշվով 9․7 սիգարետ, իսկ տաքացվող ծխախոտ օգտագործում է ամեն օր ծխողների 3.0%-ը՝ օրական օգտագործելով 12.7 սիգարետ:

Հայաստանում առաջին անգամ էլեկտրական և տաքացվող սիգարետներ ծխել սկսելու տարիքը կազմում է համապատասխանաբար 22 և 24 տարեկանը, ինչը կարող է պայմանավորված լինել վերջինների համեմատաբար ավելի բարձր արժեքով, որն ունի կարևոր կանխարգելիչ նշանակություն:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ում 2020թ.-ի մարտի 21-ից ուժի մեջ է մտել 13.02.2020թ.-ի փետրվարի 13-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ր ՀՀ Նախագահի կողմից վավերացված ՀՕ-92-Ն օերնքը, որի Հոդված 6-ի 1-ին կետի «ը» և «թ» ենթակետերի համաձայն ՀՀ-ում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հետևյալ վայրերում.

ը) հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

թ) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ).

2) աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից.

3) առևտրի կենտրոններում.

4) ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները:

Ծխախոտն ամեն տարի 8 միլիոն մահվան պատճառ է դառնում, մի՛ եղեք դրանցից մեկը:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti matbet betpas pusulabet betorder betpas tempobet trbet limanbet bettilt betpas matbet casibom hititbet betorder kralbet betgaranti betpark kolaybet xslot betpas betpas betpas trbet bahsegel betoffice süpertotobet betoffice bettilt cratosroyalbet betpas betpas supertotobet