Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուանողական նոր նախաձեռնություն բժշկականում

Ուանողական նոր նախաձեռնություն բժշկականում

Այսօր` երիտասարդների միջազգային օրը, ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Արմեն Մուրադյանն ընդունեց Heratsi iLAB /Հերացի Ինովացիոն լաբորատորիա/ ուսանողական նախաձեռնության ներկայացուցիչներին: Նրանք ռեկտորին ներակայացրեցին իրենց նախաձեռնած բազմաֆունկցիոնալ կառույցի ծրագիրը: Նախաձեռնության ղեկավար, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի Լիդա Մելիքյանը նշեց, որ կառույցի նպատակներից է մենթորների միջազգային ցանցի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի ուսանողներին և երիտասարդ մասնագետներին համագործակցել տարբեր մասնագիտական ոլորտներում հաջողությունների հասած մենթորների հետ, իրականացնել համատեղ աշխատանքներ, հետազոտություններ և դրանք տպագրել հայտնի ամսագրերում: Heratsi iLab-ի շրջանակներում նաև կիրականացվեն տարբեր ծրագրեր ԵՊԲՀ զարգացման բաժնի հետ համատեղ, որոնցից է, օրինակ, «Հաջողության դպրոց» հարթակը, որի շրջանակներում հայտնի մարդիկ կկիսվեն իրենց հաջողության գաղտնիքներով։ 

Քննարկմանը մասնակցեց նաև Կալիֆորնիայի համալսարանի հայտնի մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը, ով ողջունեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցել: