ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն էին այցելել ՀՀ ԿԳՄՍՆ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները:
Այցի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր:
Հանդիպմանը ներկա էր նաև ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատուն՝ Կարեն Թռչունյանը: Այցի շրջանակներում դիտարկվեցին ձեռք բերված լաբորատոր սարքերն ու պարագաները, դրանց հնարավորությունները:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՈՒՎԼ դրամաշնորհային ծրագրի աշխատանքային խմբի հետ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները, դրանց իրականացման ընթացքը:
Ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծման ընթացիկ աշխատանքները:
«Այսպիսի հնարավորություններով օժտված լաբորատորիայի ստեղծումը կնպաստի ոլորտի թիրախային հետազոտությունների իրականացմանը», – նշեց պրոռեկտորը:
Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ստեղծվելիք լաբորատորիայի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս ներդնելու նպատակով՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձևավորվում է համապատասխան կրթական բովանդակություն:
Մանրամասները՝ https://www.cfep.am/hy/news/item/2025/01/17/CIF/