Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուրոլոգները հանդիսավոր պայմաններում ստացան իրենց ավարտական դիպլոմները

Նախորդ տարի ձևավորված ավանդույթի համաձայն ԵՊԲՀ  Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի 2015-2018թթ. ուսումնական տարիների Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատորները իրենց ավարտական դիպլոմները ստացան Ռուսական արվեստի թանգարանում:

Վայրը պատահական չէր ընտրված. թանգարանը բացվել է   բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի մրցանակակիր, ուրոլոգ Արամ Հակոբի Աբրահամյանի՝ ռուս  գեղանկարիչների շուրջ 350 կտավների անձնական հավաքածուի հիման վրա: Արժեքավոր այս հավաքածուն  1984 թվականին անվանի բժիշկը նվիրաբերել էր հայ ժողովրդին:

Նորավարտ 11  շրջանավարտին  ավարտական դիպլոմներ հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտա-ուսումնական կենտրոնի տնօրեն, նույն համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Արամայիս Կամալովը:

Նրանք բժիշ-մասնագետներին ու արդեն նաև կրտսեր գործընկերներին մաղթեցին  նորանոր անձնական և մասնագիտական հաջողություններ՝ ի նպաստ պացիենտների առողջության պահպանման և ոլորտի զարգացման:

Նշենք, որ դիպլոմների հանձնման արարողության ընթացքում Արամ Աբրահամյանի հայրենանվեր գործունեության լուսաբանման և նրա նվիրաբերած մշակութային արժեքների պահպանման համար ԵՊԲՀ-ի և Հայկական ուրոլոգների ասոցիացիայի կողմից շնորհակալագիր հանձնվեց Ռուսական արվեստի թանգարանին: