Ուսանողական արշավ դեպի Արագածոտնի մարզ

Ուսանողական արշավ դեպի Արագածոտնի մարզ

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ կազմակերպել էր ուսանողական քայլարշավ դեպի Արագածոտնի մարզ:

30 ապագա բժիշկ դասախոսների հետ միասին հաղթահարել են 8 կմ տարածություն՝ այցելելով պատմամշակութային բազմաթիվ վայրեր, Սաղմոսավանք, Հայաստանի այլ ճարտարապետական կոթողներ:

ԵՊԲՀ ուսանողները մասնակցել են նաև վրանների պատրաստման և հավաքման ցուցադրական աշխատանքներին: Միջոցառումն անցել է նպատակային և արդյունավետ, դրական լիցքերով և հիշողություններով լի:

Ներբուհական և միջբուհական սպորտային և առողջարարական միջոցառումների կողքին հետաքրքիր արշավները, որոնք ևս առողջ ապրելակերպի մաս են կազմում, բժշկական բուհում շարունակական են: