Բժշկական համալսարանի ուսանողները շարունակում են պատվով ներկայացնել իրենց հարազատ բուհը նաև սպորտի բնագավառում։ Ապրիլին կայացած միջբուհական մրցումներում, ուժային եռամարտի՝ հենում պառկած դիրքից վարժության մրցաշարում մեր ուսանողները գրանցեցին փայլուն արդյունքներ։ Մասնավորապես՝ Անահիտ Ռոստոմյանը (բժ.հեն. քոլեջ 3-րդ կուրս) գրավեց 3-րդ հորիզոնականը իր 45 կգ արդյունքով, Արա Գևորգյանը (3-րդ կուրս) ՝ 3-րդ հորիզոնականը իր 105 կգ արդյունքով, Վարազդատ Կիրակոսյանը (3-րդ կուրս)՝ 2-րդ հորիզոնականը իր 115 կգ արդյունքով, իսկ Աշոտ Զորողլյանը (բժ.հեն. քոլեջ 1-ին կուրս) դարձավ բացարձակ հաղթող գրանցելով 140 կգ արդյունք՝ գրավելով 1-ին հորիզոնականը։ Մրցաշարին լավ ներկայացան նաև Դիանա Գևորգյանը (1-ին կուրս) , Արմենակ Տորոզյանը (1-ին կուրս) և Վահան Ալեքյանը (2-րդ կուրս):
Մրցաշարին ներկա էին Հայաստանի փաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև իրենց ներկայությամբ ուսանողներին ոգևորում էին մեր համալսարանի Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոսներ Աշոտ Հակոբյանը, Անդրանիկ Վարդանյանը և Նազիկ Ավդալյանը։
Այսպիսիով, Բժշկական համալսարանի ուսանողները պահպանում են Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավանդույթները և «առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսով օրինակ են ծառայելում հանրությանը և ներկայացնում են համալսարանը տարատեսակ մրցումներում։