Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուսումնական երկրորդ կիսամյակը բժշկական բուհում կմեկնարկի փետրվարի 3-ից

Ուսումնական երկրորդ կիսամյակը բժշկական բուհում կմեկնարկի փետրվարի 3-ից

2024-2025 ուս. տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկը և ցիկլային առարկաների քննությունները և ստուգարքները սահմանելու մասին ԵՊԲՀ ռեկտորի համապատասխան հրամանի համաձայն` բոլոր ֆակուլտետներում 1-3-րդ և բարձր կուրսերում երկրորդ կիսամյակը կմեկնարկի փետրվարի 3-ից:

Բոլոր ֆակուլտետներում 03.02.2025-20.06.2025թթ. ժամանակահատվածում ցիկլային առարկաների քննությունները և ստուգարքները կկազմակերպվեն յուրաքանչյուր ցիկլային պարապմունքի վերջին կամ հաջորդ օրը, իսկ մարման շրջանները` կիսամյակի ավարտին` ռեկտորի կողմից հաստատված ժամանակացույցով:

Ավարտական կուրսերի ուսանողների (բացառությամբ բակալավրի կրթական ծրագրով սովորողների) 1-ին և 2-րդ մարումները կսահմանվեն կիսամյակի ընթացքում` դեկանների կողմից հաստատված ժամանակացույցով:

Բակալավրի կրթական ծրագրով ավարտական կուրսերի ուսանողների համար 1-ին մարումը կկազմակերպվի կիսամյակի ընթացքում, իսկ 2-րդ մարումը՝ կիսամյակի ավարտից հետո` մեկ շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ Ուսումնամեթոդական վարչության և դեկանատների կողմից, ըստ Գիտական խորհրդի որոշման և Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի համապատասխան կարգադրության, բոլոր ֆակուլտետներում ուսուցանվող առարկաների քննությունները կկազմակերպվեն բանավոր, գրավոր թեստային և համակարգչային թեստային եղանակով: