Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վերապատրաստում Սալոնիկի Արիստոտելի համալսարանում

Վերապատրաստում Սալոնիկի Արիստոտելի համալսարանում

Մայիսի 5-9 Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը մեկնել էր մասնագիտական վերապատրաստման Սալոնիկի Արիստոտել համալսարան։

Մեկ շաբաթվա ընթացքում Արմեն Մկրտչյանը հանդիպել է Արիստոտելի համալսարանի Հիգիենայի, սոցիալական և կանխարգելիչ բժշկության և բժշկական վիճակագրության լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Աննա-Բետինա Հայդիխի, սննդաբանության, հիգիենայի և սոցիալական բժշկության բաժինների պատասխանատուների հետ, քննարկել համալսարանում դասավանդվող «Հիգիենա և էպիդեմիոլոգիա» մոդուլի կառուցվածքի, ուսանողների գնահատման համակարգի, հետազոտական և ինքնուրույն հանձնարարությունների թեմաների ընտության, իրականացման և ներկայացման հարցերը, դասախոսությունների և լաբորատոր աշխատանքների անցկացման մոտեցումները օտարալեզու ուսանողների խմբերում։

Դոցենտ Մկրտչյանը համալսարանի 3-րդ կուրսում սովորող օտարազգի ուսանողներին ներկայացրել է Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման գիտական հիմքերն ու առանձնահատկությունները, ինչպես նաև պատմել է Հիգիենայի և էլոկոգիայի ամբիոնի գործունեության, գիտական հետաքրքրությունների շրջանակի մասին։

Ձեռք է բերվել կապերն ավելի ամրապնդելու, համատեղ գիտական և փոխանակային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածություն։