«Զեյթուն» մշակութային կենտրոնում օրեր առաջ անցկացվել է «Աշխարհի գույները» խորագրով 5-րդ երաժշտական փառատոնը, որի ընթացքում հնչել են տարբեր ազգային երգեր, ներկայացվել պարային համարներ:
Փառատոնը, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ժողովուրդների արվեստը ներկայացնել, այս անգամ նվիրված էր Շառլ Ազնավուրի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցել է նաև ԵՊԲՀ-ում գործող «Վերնատուն» երգչախումբը՝ հանդես գալով գեղեցիկ կատարումներով:
Փառատոնի ավարտին երգչախմբի անդամները և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը «Հանդես» փրոդաքշնի կողմից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ պատվոգրեր և մրցանակներ են ստացել: