Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ընտրվել են 2018 թվականի լավագույն մարզիկները

Ընտրվել են 2018 թվականի լավագույն մարզիկները

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնն ամփոփելով աշխատանքային հերթական տարին, ընտրել է տարվա լավագույն մարզիկներին:
2018 թվականի լավագույն մարզիկներն ընտրվել են ըստ գրանցված արդյունքների ու ձեռքբերումների:

Կիրակոսյան Վարազդատ Վարդանի

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 325 խմբի ուսանող: Ծնվել է 1996 թվականին: 
2015թ., ՀՀ ԶՈՒ-ի միջկորպուսային մրցաշարի չեմպիոն՝ ձգումներ վարժությունից:
2016 թ., ՀՀ ԶՈւ-ի համաբանակային եռամարտի մրցանակակիր: 
2017 թ., հանրապետական ուսանողական մարզական խաղերի պաուերլիֆտինգի բրոնզե մեդալակիր:
2018թ., հանրապետական ուսանողական խաղերի պաուերլիֆտինգի չեմպիոն:
ՀՀ բուհերի 19-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով ուժային եռամարտի առաջնության կրկնակի չեմպիոն: 
Շարունակում է հղկել իր մարզական վարպետությունը:

Վարդանյան Կորյուն Ռուստամի

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 507 խմբի ուսանող: Ծնվել է 1999 թվականին: 2012-2015թթ. , «Արթիկ» թիմի կազմում մասնակցել է Հայաստանի պատանեկան առաջնություններին : ՀՀ պատանեկան առաջնությունների կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր:
2015-ից ԵՊԲՀ բասկետբոլի հավաքական թիմի անդամ է, իսկ 2018-ից՝ թիմի ավագ: Ուսանողական խաղերի 2015 թ., արծաթե, 2016 թ., արծաթե, 2017 թ., բրոնզե, 2018 թ., բրոնզե մեդալակիր:

Մանուկյան Դավիթ Անանիայի

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 502 խմբի ուսանող: Ծնվել է 1997 թվականին: 2014-ից ԵՊԲՀ ֆուտբոլի հավաքականի անդամ:Միջֆակուլտետային առաջնությունների բազմակի մրցանակակիր: ՀՀ միջբուհական ունիվերսիադաների բազմակի մասնակից և մեդալակիր՝ 2015 թ.՝ ոսկե, 2016 թ.՝ բրոնզե, 2017թ.՝ ոսկե մեդալ:
2017 թ., ՀՀ ուսանողական միջբուհական առաջնության չեմպիոն: 2018թ., Futsal Business League-ի չեմպիոն: 2014 թ.,Վայոց Ձորի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: 2016 թ., «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ֆուտբոլի բրոնզե մեդալակիր:

Զիրոյան Ջեմմա Գերասիմի

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 314 խմբի ուսանողուհի: Ծնվել է 1998 թվականին: 2012 թ-ից եղել է ՀՀ լողի պատանեկան հավաքականի անդամ: 2012 թ., լողի ՀՀ առաջնության ոսկե մադալակիր՝ 100 մ. դելֆին (բատերֆլայ ) լողաոճում: 2016 թ., ՀՀ բուհերի17-րդ հանրապետական ուսանողական խաղերի լողի արծաթե մեդալակիր՝ 50 մ. դելֆին լողաոճում: 2017թ. ՀՀ բուհերի18-րդ հանրապետական ուսանողական խաղերի լողի արծաթե մեդալակիր՝ 50 մ. դելֆին լողաոճում: 2018 թ., ՀՀ բուհերի 19-րդ հանրապետական ուսանողական խաղերի լողի չեմպիոն՝ 50 մ. դելֆին, և 2-րդ տեղը՝ 50 մ. ազատ լողաոճում:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant