Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Յուրաքանչուր տան առողջպահության նախարարը կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը

Յուրաքանչուր տան առողջպահության նախարարը կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Կանանց միամսյակը առիթ է մեկ անգամ ևս շեշտելու ձեր կարևորության մասին թե՛ ընտանիքի պահպանման, թե՛ հայրենիքի զարգացման գործում, որովհետև հայ կինը դարեր շարունակ ընտանեկան ավանդույթների իրական պահապանն է:

Յուրաքանչուր տան առողջպահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։ Կնոջ դերը մեծ է բոլոր ասպարեզներում և հատկապես՝ առողջապահական, կրթական համակարգերում, բժշկագիտության ոլորտում։

Ավանդույթի համաձայն, ցանկանում եմ շնորհավորել այն կին բուժաշխատողներին, ապագա բժիշկներին, ովքեր մասնագիտական պարտքը կատարելով տոնական այս օրը կանցկացնեն բժշկական հաստատություններում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում:

Գնահատելով ձեր կարևոր ներդրումը համալսարանի բոլոր ուղղությունների զարգացման գործում մաղթում եմ աշխատանքային բազում հաջողություններ և վերելքներ, միշտ եղեք սիրված և գնահատված:

Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant