• Գլխավոր
  • Օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն

ՀՀ քաղաքացի հանդիսացող օտարերկրյա շրջանավարտները կարող են ծանոթանալ ՀՀ միասնական քննությունների կանոններին հետևյալ հղումով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվելու համար օտարերկրյա քաղաքացիների հայտերը պետք է ներկայացվեն fs.emis.am կայքի միջոցով։ Հայտերի ներկայացման ժամկետն է՝ 22․06․2026-30․09․2026։ Դիմորդները պետք է գրանցվեն և լրացնեն պահանջվող տեղեկատվությունը։

Համալսարան կարող են ընդունվել միջին կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Դիմորդն ընդունվում է ԵՊԲՀ 1-ին կուրս՝ հաջողությամբ հանձնելով ընդունելության քննություններ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներից երկուսից՝ ըստ իր ընտրության: Քննության թեստերը կազմված են միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան:

Բոլոր այն օտարերկրացի դիմորդները, որոնք առաջին և երկրորդ քննական շրջաններով չեն հաջողել ընդունելության քննությունները, ինչպես նաև նրանք, ովքեր չեն կարողացել մասնակցել քննություններին Հայաստան մուտքի վիզա չունենալու պատճառով, կարող են դիմել ԵՊԲՀ օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնում սովորելու համար մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010301060 հեռախոսահամարով: 

Ուսման վարձեր

 

Ֆակուլտետ Ուսման տևողություն Տարեկան ուսման վարձ հայերեն լեզվով ուսուցման համար Տարեկան ուսման վարձ ռուսերեն լեզվով ուսուցման համար Տարեկան ուսման վարձ անգլերեն լեզվով ուսուցման համար
Ընդհանուր բժշկություն 6 տարի 1 300 000 2 000 000 2 600 000
Ստոմատոլոգիա 5 տարի 1 000 000 2 000 000 2 600 000
 

Դեղագիտություն

 

4 տարի 600 000 1 200 000 2 100 000
1 տարի 650 000 1 250 000 2 200 000

 

Ընդունելության քննությունների անցկացման կանոնները

ԵՊԲՀ ընդունելության համար դիմելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է ծանոթանալ«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ», այնուհետև լրացնել«ԴԻՄՈՐԴԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ»

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունների առարկաների թեմաները.


Ուշադրություն

Այն դիմորդները, որոնք ցանկանում են անցնել  նախապատրաստական ուսուցում՝ հայտը ներկայացնում են fs.emis.am հղումով, որից հետո պետք է անձամբ դիմեն Համալսարանի օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժշկի որակավորում: Մասնագիտությունը՝ բուժական գործ։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում: Մասնագիտությունը՝ ստոմատոլոգիա:

Դեղագիտական ֆակուլտետի ավարտին շնորհվում է դեղագիտության մագիստրոսի որակավորում: Մասնագիտությունը՝ դեղագիտություն։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ բաժիններին.

Սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-647)

Արտաքին կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-646)

 


ԵՊԲՀ Հասցե’ ՀՀ, 0025, ք. Երևան, Կորյունի 2

Հեռ.` +374 10 301 060, +37410 560 594,

Ֆաքս՝ + 37410 529 605

E-mail: info@ysmu.am, international@ysmu.am