Ընդունելության պայմաններ
Համալսարան կարող են ընդունվել միջին կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Դիմորդն ընդունվում է ԵՊԲՀ 1-ին կուրս՝ հաջողությամբ հանձնելով ընդունելության քննություններ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներից երկուսից՝ ըստ իր ընտրության: Քննության թեստերը կազմված են միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան:
Ընդունելության քննությունները չհանձնած անձինք ընդունվում են Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին:
Ֆակուլտետ | Ուսման տևողություն | Տարեկան ուսման վարձ հայերեն և ռուսերեն լեզուներով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով) | Տարեկան ուսման վարձ անգլերեն լեզվով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով) |
---|---|---|---|
Ընդհանուր բժշկություն | 6 տարի | 1 750 000 | 2 100 000 |
Ստոմատոլոգիա | 5 տարի | 1 750 000 | 2 100 000 |
Դեղագիտություն | 5 տարի | 1 200 000 | 2 100 000 |
Նախապատրաստական բաժին | 1 տարի | 650 000 | 1 000 000 |
Կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա) սովորելու ժամկետը, կախված մասնագիտությունից, տևում է 2-ից մինչեւ 4 տարի:
Հայերեն և ռուսերեն լեզուներով տարեկան ուսման վարձը կազմում է`
Սփյուռքահայերի համար
- ԵՊԲՀ շրջանավարտների համար՝ 1 400 000 դրամ,
- Այլ բուհերի շրջանավարտների համար՝ 1 600 000 դրամ:
Օտարերկրյա քաղաքացիների համար
- ԵՊԲՀ շրջանավարտների համար՝ 2 000 000 դրամ,
- Այլ բուհերի շրջանավարտների համար՝ 2 300 000 դրամ:
Անգլերեն լեզվով տարեկան ուսման վարձը Սփյուռքահայերի համար կազմում է`
- ԵՊԲՀ շրջանավարտների համար՝ 1 600 000 դրամ,
- Այլ բուհերի շրջանավարտների համար՝ 1 800 000 դրամ:
Նշում
- Փոխարժեքն ամեն օր թարմացվում է ՀՀ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝cba.am.
- Ուսման վարձը ուսման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխության ենթակա չէ:
- Ցանկացողներին տրամադրվում է 2 և 3 տեղանոց սենյակներ Հանրակացարանում:
- Բոլոր ուսանողները պետք է ունենան պարտադիր բժշկական ապահովագրություն:
- Համալսարանի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում (բեռնել);
- Դիմում-հարցաթերթիկ (բեռնել);
- Տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (տվյալ տեղեկանքը կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից);
- Անձնագրի պատճեն;
- Ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենը կամ մկրտության վկայականի պատճենը (սփյուռքահայ դիմումատուների համար);
- Կրթական աստիճանի մասին փաստաթղթի (գնահատականներով) թարգմանված և նոտարական վավերացված պատճենը, իսկ առանձին երկրների դեպքում (ապոստիլի մասին կոնվենցիայի մասնակից երկրներ)՝ ապոստիլի վավերացված պատճենը;
- 3×4 չափի 4 լուսանկար;
- Ինքնակենսագրություն (CV);
- Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար ընտրված մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով 20 էջ ծավալով:
Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու։
Փաստաթղթերի ներկայացման կարգը
Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-9) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։
Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են Նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:
Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը Նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն:
Փաստաթղթերի և ընդունելության քննությունների ժամկետները
Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ 17․06․2024 – 27.09.2024
Քննությունները կկազմակերպվեն մինչև 04․10․2024
Նախապատրաստական բաժնի ընդունելությունը՝ 17․06․2024 – 27.09.2024:
Այն դիմորդները, որոնք ցանկանում են անցնել նախապատրաստական ուսուցում (հիմնական առարկաների նախնական գիտելիքների ստուգումը՝ բանավոր ձևաչափով) պետք է դիմեն Համալսարանի օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին մինչև 2024թ.-ի սեպտեմբերի 20-ը:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Այն դիմորդները, որոնք ներկայացրել են փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարություն մինչև 2024թ. սեպտեմբերի 27-ը ներառյալ, կարող են հանձնել ընդունելության քննությունները հետևյալ ժամանակացույցով.
Առարկա | Օր | Ժամ | Արդյունքների հայտարարություն |
Անգլերեն լեզու
|
01.10.2024 | 11:00 | Նույն օրը ժամը 13:00-ից հետո՝ Համալսարանում |
Կենսաբանություն
|
02.10.2024 | 11:00 | Նույն օրը ժամը 14:00-ից հետո՝ Համալսարանում |
Քիմիա
|
03.10.2024 | 11:00 | Նույն օրը ժամը 14:00-ից հետո՝ Համալսարանում |
Ֆիզիկա
|
03.10.2024 | 11:00 | Նույն օրը ժամը 14:00-ից հետո՝ Համալսարանում |
Նշումներ.
- Այն դեպքում, երբ դիմորդն ընտրել է որպես քննական Քիմիա և Ֆիզիկա առարկաները, Քիմիա առարկայի քննությունը կկազմակերպվի հոկտեմբերի 2-ին:
- Դիմորդը պետք է ԵՊԲՀ ներկայանա քննության մեկնարկից 30 րոպե առաջ և գտնվի Համալսարանի բակի/ներքին մուտքի տարածքում՝ մինչև նրան կրհրավիրեն քննության:
- Դիմորդը պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, սովորական (ոչ գելային) կապույտ գրիչ և մատիտ, հաշվարկների համար թույլատրվում է հաշվիչ:
- Դիմորդի ներկայությունը արդյունքների հայտարարության ժամանակ պարտադիր է:
Ընդունելության քննությունների անցկացման կանոնները
ԵՊԲՀ ընդունելության համար դիմելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է ծանոթանալ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ», այնուհետև լրացնել «ԴԻՄՈՐԴԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ»
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ բաժիններին.
Սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-647)
Արտաքին կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-646)
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունների առարկաների թեմաները.
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժշկի որակավորում: Մասնագիտությունը՝ բուժական գործ։
Ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում: Մասնագիտությունը՝ ստոմատոլոգիա:
Դեղագիտական ֆակուլտետի ավարտին շնորհվում է դեղագիտության մագիստրոսի որակավորում: Մասնագիտությունը՝ դեղագիտություն։
ԵՊԲՀ Հասցե’ ՀՀ, 0025, ք. Երևան, Կորյունի 2
Հեռ.` +374 10 301 060, +37410 560 594,
Ֆաքս՝ + 37410 529 605
E-mail: info@ysmu.am, international@ysmu.am