Անվանական կրթաթոշակներ՝ ութ ապագա բժիշկներին
ԵՊԲՀ-ն այս ուսումնական տարում ունի գիտական խորհրդի կողմից հաստատված 8 անվանական կրթաթոշակառու:
Բուհն անվանական կրթաթոշակ տրամադրում է այն հավակնորդներին, որոնք ունեն հետևյալ չափորոշիչները՝ բացարձակ գերազանց առաջադիմություն, տպագրված գիտական աշխատանքներ, օտար լեզվի իմացություն, մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին: