Սեպտեմբերի 22–25-ը Երևանում կանցկացվի 4-րդ միջազգային բժշկական համաժողովը, որը կմիավորի Հայաստանի և արտերկրի բժիշկներին, գիտնականներին, դասախոսներին և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ մասնագիտական փորձի, ժամանակակից մոտեցումների և լավագույն միջազգային փորձի փոխանակման նպատակով։
Չորսօրյա համաժողովի շրջանակում կքննարկվեն բժշկական կրթության, կենսաբժշկական հետազոտությունների, մանկաբուժության, բուժքույրական գործի և ընդլայնված կլինիկական պրակտիկայի արդի հարցերը։ Ծրագրում ընդգրկված են մասնագիտական զեկուցումներ, քննարկումներ և փորձի փոխանակում հայաստանյան և միջազգային մասնագետների մասնակցությամբ։
Անցկացման վայրերը՝
Սեպտեմբերի 22 — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
Բժշկական կրթություն և գիտական ուղղություններ
Սեպտեմբերի 23 — «Մուրացան» համալսարանական հիվանդանոց
Մանկաբուժական ծառայության արդի մոտեցումներ
Սեպտեմբերի 24–25 — «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց
Բուժքույրական գործ և ընդլայնված կլինիկական պրակտիկա
Համաժողովը հնարավորություն կընձեռի ծանոթանալու առողջապահության և բժշկական կրթության ժամանակակից զարգացումներին, քննարկելու գործնական և գիտական մարտահրավերները և ամրապնդելու միջազգային մասնագիտական համագործակցությունը։