Կանցկացվի «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» 2023 մրցույթը

Կանցկացվի «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» 2023 մրցույթը

Հարգելի գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ La Revue du Praticien հայալեզու բժշկական պարբերականը և Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիﬓադրամը իրականացնում են «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» 2023 մրցույթը։

Մասնակցել կարող են կլինիկական օրդինատուրայի (բացառությամբ ստոմատոլոգիական մասնագիտություններով սովորղ ուսանողները) և 2022 թվականից ի վեր մագիստրոսի որակավորում ստացած բժշկական համալսարանի շրջանավարտները։

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:

Մրցանակային ֆոնդը հետևյալն է՝

  • Առաջին տեղ՝ 1500 Եվրո,
  • Երկրորդ տեղ՝ 1000 Եվրո,
  • Երրորդ տեղ՝ 500 Եվրո։

Մասնակիցները պետք է նախապես ընթերցեն La Revue du Praticien հայալեզու պարբերականի ստորև ներկայացված համարների «Արդիական», «Թեմա», «Ուսանողի անկյուն» բաժինները և լրացնեն դրանց բովանդակության վերաբերյալ կազմված թեստը։

  1. https://publication.santearmenie.org/hy/numero-20
  2. https://publication.santearmenie.org/hy/numero-15
  3. https://publication.santearmenie.org/hy/numero-14
  4. https://publication.santearmenie.org/hy/numero-11

Ավելին իմանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://shorturl.at/jEMQ2

Մրցույթին մասնակցելու համար խնդրում գրանցվեք այստեղ https://forms.gle/s2jVnjvzG5Hn5YgUA մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։

Տեղերը խիստ սահմանափակ են, միայն առաջին 150 գրանցված ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթին։

Հարցերի դեպքում կարող եք գրել Santé Arménie-ի սոցիալական մեդիայի էջերին կամ գրել էլ. հասցեին:

էլ․ հասցե – shushanik.yaralian@iab.academy,

Հեռ. +374 (91) 01 67 63։