«Մարի Նուբար» համալսարանական ակնաբուժական կլինիկան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կատարել բոլոր ախտորոշիչ հետազոտությունները մանկական տարիքում։
Ներկայացնում ենք Ձեզ RetCam բարձր արդյունավետությամբ ախտորոշիչ համակարգը, որը հնարավորություն է տալիս ակնահատակի մանրամասն խոշորացված պատկերն արձանագրել անմիջապես ակնահատակի 4 քառորդներից (վերին, ստորին, քթային, քունքային)։
Տվյալ սարքի շնորհիվ հնարավոր է գնահատել ակնահատակում փոփոխությունները նեղ բբի պայմաններում, ինչը արդիական է մանկական տարիքում։
Բացի վերը նշվածից, հնարավորություն է տրվում փաստացի արձանագրել ակնագնդի առաջային հատվածի փոփոխությունները, ինչը շատ կարևոր է ախտաբանական պրոցեսների ընթացքի գնահատման համար։
Հետազոտությունը կարող են անցնել 4տ. և բարձր պացիենտները։