ԵՊԲՀ դասախոսական անձնակազմի թափուր պաշտոնների մրցութային ընտրության գործընթացի մասին հայտարարություն

ԵՊԲՀ դասախոսական անձնակազմի թափուր պաշտոնների մրցութային ընտրության գործընթացի մասին հայտարարություն

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը (ԵՊԲՀ) հայտարարում է ներքոթվարկյալ դասախոսական անձնակազմի մրցութային ընտրության գործընթացի մեկնարկի մասին` հետևյալ անվանումներով և քանակով թափուր աշխատատեղերի համար.

  1. Ռազմաբժշկական ֆակուլտետի Բժշկական ծառայության կազմակերպ­ման և մարտավարության ամբիոնի դասախոս` 1 հաստիք,
  2. Ռազմաբժշկական ֆակուլտետի Համազորային պատրաստության ցիկլի դասախոս` 1 հաստիք,
  3. Ռազմաբժշկական ֆակուլտետի Աղետների բժշկության և քաղաքա­ցիական պաշտպանության ամբիոնի պետ` 1 հաստիք,
  4. Ռազմաբժշկական ֆակուլտետի Աղետների բժշկության և քաղաքա­ցիական պաշտպանության ամբիոնի դասախոս` 1 հաստիք, ոչ լրիվ աշխատաժամանակով (0.5 դրույք),
  5. Ռազմաբժշկական ֆակուլտետի Ռազմական հիգիենայի և ռազմական համաճարակաբանության խմբի ղեկավար` 1 հաստիք,
  6. Ռազմաբժշկական ֆակուլտետի Ռազմական հիգիենայի և ռազմական համաճարակաբանության խմբի դասախոս` 1 հաստիք,
  7. Ռազմաբժշկական ֆակուլտետի Ռազմաբժշկական փորձաքննության դասավանդման խմբի դասախոս` 1 հաստիք:

Մրցութային ընտրությանը մասնակցելու համար հավակնորդը` դիմումը և ԵՊԲՀ «Ակադեմիական անձնակազմի մասին» կանոնակարգով նախատեսված փաստաթղթերը կարող է ներկայացնել սույն հայտարարության հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում` ԵՊԲՀ Գիտական խորհրդի քարտուղարություն:

ԵՊԲՀ «Ակադեմիական անձնակազմի մասին» կանոնակարգին կարող եք ծանոթանալ համալսարանի ysmu.am պաշտոնական կայքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊԲՀ գիտական խորհրդի քարտուղարություն` ՀՀ, Երևան ք., Կորյունի փ. 2, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, հեռախոս՝ 010-301000, ներքին 2-38, 2-39: