Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվելու համար օտարերկրյա քաղաքացիների հայտերը պետք է ներկայացվեն fs.emis.am կայքի միջոցով։ Դիմորդները պետք է գրանցվեն և լրացնեն պահանջվող տեղեկատվությունը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ ․․․․․․․․․․
Ընդունելության պայմաններ
Համալսարան կարող են ընդունվել միջին կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Դիմորդն ընդունվում է ԵՊԲՀ 1-ին կուրս՝ հաջողությամբ հանձնելով ընդունելության քննություններ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներից երկուսից՝ ըստ իր ընտրության: Քննության թեստերը կազմված են միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան:
Ընդունելության քննությունները չհանձնած անձինք ընդունվում են Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին:
| Ֆակուլտետ | Ուսման տևողություն | Տարեկան ուսման վարձ հայերեն և ռուսերեն լեզուներով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով) | Տարեկան ուսման վարձ անգլերեն լեզվով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով) |
|---|---|---|---|
| Ընդհանուր բժշկություն | 6 տարի | 1 750 000 | 2 100 000 |
| Ստոմատոլոգիա | 5 տարի | 1 750 000 | 2 100 000 |
| Դեղագիտություն | 5 տարի | 1 200 000 | 2 100 000 |
| Նախապատրաստական բաժին | 1 տարի | 650 000 | 1 000 000 |
Կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա) սովորելու ժամկետը, կախված մասնագիտությունից, տևում է 2-ից մինչեւ 4 տարի:
Հայերեն և ռուսերեն լեզուներով տարեկան ուսման վարձը կազմում է`
Սփյուռքահայերի համար
- ԵՊԲՀ շրջանավարտների համար՝ 1 400 000 դրամ,
- Այլ բուհերի շրջանավարտների համար՝ 1 600 000 դրամ:
Օտարերկրյա քաղաքացիների համար
- ԵՊԲՀ շրջանավարտների համար՝ 2 000 000 դրամ,
- Այլ բուհերի շրջանավարտների համար՝ 2 300 000 դրամ:
Անգլերեն լեզվով տարեկան ուսման վարձը Սփյուռքահայերի համար կազմում է`
- ԵՊԲՀ շրջանավարտների համար՝ 1 600 000 դրամ,
- Այլ բուհերի շրջանավարտների համար՝ 1 800 000 դրամ:
Նշում
- Փոխարժեքն ամեն օր թարմացվում է ՀՀ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝cba.am.
- Ուսման վարձը ուսման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխության ենթակա չէ:
- Ցանկացողներին տրամադրվում է 2 և 3 տեղանոց սենյակներ Հանրակացարանում:
- Բոլոր ուսանողները պետք է ունենան պարտադիր բժշկական ապահովագրություն:
- Համալսարանի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր:
Այն դիմորդները, որոնց ներկայացրած հայտը հաստատվել է, կարող են հանձնել ընդունելության քննությունները հետևյալ ժամանակացույցով ․․․
Ընդունելության քննությունների անցկացման կանոնները
ԵՊԲՀ ընդունելության համար դիմելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է ծանոթանալ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ», այնուհետև լրացնել «ԴԻՄՈՐԴԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ»
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունների առարկաների թեմաները.
Ուշադրություն
Այն դիմորդները, որոնք ցանկանում են անցնել նախապատրաստական ուսուցում՝ հայտը ներկայացնում են fs.emis.am հղումով, որից հետո պետք է անձամբ դիմեն Համալսարանի օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժշկի որակավորում: Մասնագիտությունը՝ բուժական գործ։
Ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում: Մասնագիտությունը՝ ստոմատոլոգիա:
Դեղագիտական ֆակուլտետի ավարտին շնորհվում է դեղագիտության մագիստրոսի որակավորում: Մասնագիտությունը՝ դեղագիտություն։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ բաժիններին.
Սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-647)
Արտաքին կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-646)
ԵՊԲՀ Հասցե’ ՀՀ, 0025, ք. Երևան, Կորյունի 2
Հեռ.` +374 10 301 060, +37410 560 594,
Ֆաքս՝ + 37410 529 605
E-mail: info@ysmu.am, international@ysmu.am