«DoReMed» միջմշակութային մրցույթը համախմբեց արվեստասերներին

«DoReMed» միջմշակութային մրցույթը համախմբեց արվեստասերներին

Կարմիր դահլիճը հերթական անգամ հյուրընկալեց մշակութային բարձր տրամադրություն և ստեղծագործական ոգի։ ԵՊԲՀ քոլեջի Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվեց «DoReMed» միջմշակութային մրցույթը, որը համախմբեց շնորհալի, ստեղծագործ և արվեստասեր ուսանողներին։

Մրցույթին մասնակցեց ավելի քան 30 ուսանող, որոնք իրենց կարողությունները ներկայացրին չորս անվանակարգերում՝ «Պար», «Երգ», «Նվագ» և «Ասմունք»։ Ելույթները գնահատվեցին 1-ից 5 բալային համակարգով՝ հաշվի առնելով թե՛ տեխնիկական վարպետությունը, թե՛ ստեղծագործական մոտեցումը։

 2025 թվականի մրցույթի հաղթողները՝

  • Պար -Դիանա Գաբրիելյան
  • Նվագ – Ժենյա Առաքելյան
  • Երգ – Սիմոնա Թոթոլյան
  • Ասմունք -Դիանա Հովհաննիսյան

Բժշկական բուհի Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵՊԲՀ քոլեջի ուսանողները բարձր ակադեմիական առաջադիմությանը զուգահեռ աչքի են ընկնում նաև տաղանդներով: Նա նշեց, որ հաղթող էին բոլոր մասնակիցները։

Միջոցառման կազմակերպման գործում կարևոր ներդրում ունեցած ԵՊԲՀ քոլեջի Ուսանողական խորհրդարանի նախագահ Վարդան Ադիլյանն ընդգծեց, որ «DoReMed»-ը արդեն երրորդ տարին է քոլեջի տաղանդների բացահայտման հարթակ է և վստահեցրեց, որ մրցույթը շարունակական է լինելու:

«DoReMed» միջմշակութային մրցույթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բժշկական կրթությունն ու մշակույթը կարող են համատեղ քայլել՝ ձևավորելով ոչ միայն որակյալ մասնագետներ, այլև բազմակողմանի, ստեղծագործ և մշակութային արժեքներ կրող անհատներ։