2025 թվական. ապրե՛ք ավելի առողջ։ ԱՀԿ «Առողջապահության համաշխարհային վիճակագրություն 2025» զեկույցում նշվում է, որ ծխախոտի օգտագործման կրճատման, ավելի մաքուր օդի և ավելի լավ ջրի շնորհիվ այժմ ավելի քան 1.4 միլիարդ մարդ ապրում է ավելի առողջ կյանքով։ ՄԻԱՎ-ի և տուբերկուլյոզի դեպքերը նվազում են, և ավելի քիչ մարդիկ բուժման կարիք ունեն մոռացված հիվանդությունների առումով։
Նոր տարին կախարդական առիթ է` ամփոփելու անցնող տարին, նշաձող դնելու հաջորդի համար, և այն դիմավորելու ավանդույթը տարբեր ժողովուրդների մոտ ունի իր առանձնահատկությունները, բայց ընդհանուր գաղափարը նույնն է՝ հրաժեշտ տալ անցնող տարվան և հույսով դիմավորել նորը։
Հայկական ավանդույթներում Նոր տարին ընտանիքի և մտերիմների հետ նշելու տոն է։ Տանը պատրաստվում է տոնական սեղան՝ տարատեսակ ուտեստներով, որոնք խորհրդանշում են առատություն և բարեկեցություն։ Սովորաբար մարդիկ մաքրում ու զարդարում են տունը, քանի որ հավատում են, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի։ Կեսգիշերին մարդիկ շնորհավորում են միմյանց, բարեմաղթանքներ ասում, երբեմն բացում շամպայն, իսկ երեխաները սպասում են նվերների։
Ընդհանուր համաշխարհային ավանդույթներից են՝
Նոր տարին ոչ միայն տոն է, այլև նոր սկիզբի, հույսի և միասին լինելու խորհրդանիշ։ Եվ այս խորհրդանիշը հնարավոր չէ պատկերացնել առանց ամանորյա սեղանի, հայկական ավանդական ուտեստները ոչ միայն սնունդ են, այլև խորհրդանշական իմաստ ունեն՝ կապված առատության, բարեկեցության, առողջության և ընտանիքի միասնության հետ։
Ահա մի քանի հայտնի հայկական ավանդական ուտեստներ և դրանց խորհուրդը․
Հայկական խոհանոցը սերնդեսերունդ փոխանցվող մշակույթ է, որտեղ յուրաքանչյուր ուտեստ իր մեջ կրում է պատմություն, հավատ և ընտանեկան արժեքներ։ Ամանորին ամենաշատ սպառվող մթերքները սովորաբար կապված են տոնական սեղանի առատության և հյուրասիրության ավանդույթի հետ։
Ամանորյա սեղանը հայկական ավանդույթներում համարվում է տարվա բարեկեցության խորհրդանիշ, ուստի այն փորձում են անել հնարավորինս հարուստ և բազմազան։
Ամանորյա շատակերությունից խուսափելը տոները հաջող և առողջ անցկացնելու կարևոր նախապայման է, և այստեղ կարևոր է խելամիտ մոտեցումը և օրգանիզմի կարիքներին հետևելը։
Ահա մի քանի պարզ, անվտանգ խորհուրդներ, հատկապես` տոների համար․
Սկսել թեթևից. սեղանի մոտ առաջինն ընտրեք աղցաններ, բանջարեղեն, թեթև ուտեստներ։ Սա կօգնի արագ հագենալ և քիչ ուտել ծանր սնունդից։
Փոքր չափաբաժիններ. այսպես կզգաք համն առանց ծանրաբեռնելու ստամոքսը։
Մի’ շտապեք ուտել. դանդաղ ուտելը օգնում է ժամանակին զգալ հագեցածությունը։
Ջուր խմե’ք. ճաշից առաջ կամ ընթացքում մի քանի կում ջուրը նվազեցնում է գերխմելու և գերհամտեսելու ցանկությունը։
Ընտրողական մոտեցում, ոչ թե ամեն ինչ փորձելու սկզբունք. ընտրե’ք քիմքին հաճելի 2–3 ուտեստ և կենտրոնացե’ք դրանց վրա։
Շարժում. ընդմիջումներին քայլելը, պարելը, խաղերին մասնակցելն օգնում է մարսողությանը և լավ տրամադրություն ստեղծում։
Քաղցրից՝ չափավոր. վերջում և փոքր քանակով։
Վայելի’ր ոչ միայն ուտելիքը:
Շփումը, խաղերը և տոնական մթնոլորտը նույնքան կարևոր են, որքան սեղանը։
Տոները պետք է լինեն հաճույքի և հիշողությունների համար, ոչ թե ծանրության։ Լավ տրամադրությունն ավելի կարևոր է, քան չափից շատ ուտելը: