Նախատեսված է «Ռազմադաշտային վիրաբուժության հիմունքները» թեմայով կատարելագործման մեկշաբաթյա դասընթաց զինվորական և վիրաբուժական պրոֆիլի բժիշկների համար` առցանց (ZOOM հարթակով) ձևաչափով ուսուցմամբ։ Դասընթացի ավարտին կտրվի 15 տեսական ՇՄԶ կրեդիտ։
«Ռազմադաշտային վիրաբուժության հիմունքները» թեմայով դասընթացը նախատեսված է թիրախային լսարանին ծանոթացնելու պատերազմական և արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող մարտական վնասվածքներին, հրազենային վիրավորումների առաջացման մեխանիզմներին, ախտորոշման եղանակներին, կլինիկական ընթացքին և փուլային բուժօգնության կազմակերպման առանձնահատկություններին: Հատուկ ուշադրութուն է դարձվում նշված վնասվածքների հետևանքով հնարավոր բարդությունների զարգացման կանխարգելման և բուժման եղանակների առանձնահատկություններին:
Դասընթացի ընթացքում հաշվի կառնվեն ՌԴՎ ամբիոնի դասախոսական անձնակազմի և բնագավառին առնչվող միջազգային փորձի ու ՀՀ կրթական ծրագրերի պահանջները: Ներգրավելով և կիրառելով ժամանակակից մեթոդներ ու տեխնոլոգիաներ` դասընթացի նպատակն է նախապատրաստել անհրաժեշտ գիտելիքով օժտված մասնագետներ, որոնք կկարողանան ցանկացած մարտական իրավիճակում, դժվարին պայմաններում արագ կողմնորոշվել և իրականացնել անհրաժեշտ մասնագիտական փուլային բուժօգնություն:
Դասընթացը կվարեն․
ԵՊԲՀ ՌԲՖ ՌԴՎ ամբիոնի պետ, բ․գ․թ․ Կամո Շաբոյանը /6 կրեդիտ/; ՌԴՎ ամբիոնի դասախոսներ՝ ԿԿԶՀ առաջատար վիրաբույժ, բ․գ․թ Գևորգ Դատումյանը /1 կրեդիտ/; Արմեն Բեգլարյանը /3 կրեդիտ/; բ/ծ գնդապետ Վահե Պետրոսյանը /1 կրեդիտ/; ԿԿԶՀ պետ, բ/ծ փոխգնդապետ Գեղամ Ազիզյանը /2 կրեդիտ/; ԿԿԶՀ վիրաբուժական և լապարասկոպիկ բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Հայկ Հովհաննիսյանը /1 կրեդիտ/; ԿԿԶՀ վիրաբուժական և լապարասկոպիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ փոխգնդապետ Արման Մուրադյանը /1 կրեդիտ/։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել ԵՊԲՀ շարունակական մասնագիտական զարգացման բաժին․ հասցե՝ ք․ Երևան, Կորյունի 2 փ., հեռ․՝ (+374) 10 58 31 01։