«Բեդռոտինգ». անկողնում պառկած մնալ՝ առանց իրական հանգստի կամ քնի նպատակի

«Բեդռոտինգ». անկողնում պառկած մնալ՝ առանց իրական հանգստի կամ քնի նպատակի

Թվային դարաշրջանը առաջադրում է նոր ապրելակերպ, նոր պահանջներ և դրանից բխող նոր իրավիճակներ: «Բեդռոտինգ»` (անգլ. bed rotting) ժամանակակից նորաձև կիրառելի տերմին է, որը նշանակում է երկար ժամանակ անկողնում պառկած մնալ՝ առանց իրական հանգստի կամ քնի նպատակի։ Այն կրկնվող վարքային օրինաչափություն է, որի դեպքում մարդը երկար ժամանակ մնում է անկողնում արթուն ժամերին: Սա կարող է տևել օրվա մեծ մասից մինչև ամբողջ շաբաթ՝ առանց զբաղվելու առօրյա գործունեությամբ և տնային գործերով:

2024 թվականի փետրվարին Dictionary.com-ը հայտարարեց, որ «բեդռոտինգը» ավելացրել է ավելի քան 1700 նոր կամ թարմացված սահմանումներ՝ հասարակության մեջ առկա նոր բառերը կամ սահմանումները արտացոլելու համար: Այն սահմանվել է որպես «օրվա ընթացքում անկողնում շատ ժամեր անցկացնելու պրակտիկա, հաճախ՝ խորտիկների կամ էլեկտրոնային սարքերի հետ, որպես գործունեությունից կամ սթրեսից կամավոր հեռանալու միջոց»: Այն դրսևորվում է որպես ռեժիմ, որի ընթացքում անձը չի մաքրում իր սենյակը, չի հոգում իր առօրյա կարիքները, կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ և կարող է վերածվել իրավիճակից կախված սովորական վարքագծի և, բացի այդ, կարող է հանգեցնել լքված և վտանգավոր վարքագծային դրսևորման:

Սովորաբար բեդռոտինգի դեպքում մարդը ժամերով պառկում է անկողնում, թերթում է հեռախոսը, դիտում TikTok/YouTube, խուսափելով գործերից կամ մարդկանցից:

Ի՞նչու են մարդիկ անում դա

  • հոգնածություն կամ հուզական այրում
  • սթրես, անհանգստություն
  • դեպրեսիվ վիճակ
  • «ոչինչ չանելու» կարիք, բայց առանց վերականգնվելու

Ի՞նչ ռիսկեր է այն պարունակում` երբեմն այն խնդրահարույց չի, եթե կարճատև է և միտված է գիտակցված հանգստի, բայց եթե հաճախակի է, ապա կարող է ուժեղացնել անտարբերությունը, խանգարել քունը, վատացնել տրամադրությունը, խորացնել դեպրեսիվ վիճակները:

Ինչպե՞ս տարբերել հանգիստը բեդռոտինգից` հանգստից հետո մարդը թարմ և վերականգնված է զգում, բեդռոտինգից հետո` ավելի դատարկ կամ մեղավոր: Եթե բեդռոտինգը դառնում է սովորություն, ապա այն սովորաբար նշան է, որ հոգին կամ մարմինը ինչ-որ բան է փորձում ասել, ոչ թե պարզապես «ծուլություն»։

         Բեդռոտինգը վտանգում է թե ֆիզիկական, թե հոգեկան առողջությունը, նպաստելով հավելյալ քաշին, ճարպակալմանը, քնի խանգարմանը, դեպրեսիվ մտքերին և այլն: Այն հաղթահարելու համար կարևոր է`

  • դադարեցնել ինքնաքննադատությունը, քանի որ մեղքի զգացողությունը միայն խորացնում է իրավիճակը։
  • հարկավոր է սահմանել պարզ կանոն․ «անկողին = քուն + կարճ հանգիստ», հեռախոսը՝ ոչ արթնանալուց հետո առաջին 30 րոպեի ընթացքում:
  • եթե միանգամից փոխելը դժվար է, ապա կարելի է փոքր քայլերով առաջընթաց ակնկալել, օրինակ` պարզապես նստել անկողնում, ոչ պառկել, սա արդեն դրական փոփոխություն է։
  • կազմակերպել «միկրո-ելքեր» անկողնուց կարճ գործողությունների համար` լվացվել, բացել պատուհանը, հագնվել, սա ուղեղին ասում է․ «օրը սկսվել է»։
  • փոխարինում, ոչ արգելք, փոխարինում ավելի «կենդանի» զբաղմունքով` երաժշտություն + աչքերը փակ, կարճ գրառում՝ «ինչ եմ զգում»:

Սրանք պարզ քայլեր են հաղթահարելու դարի մարտահրավերը` սակավաշարժությունը և ծուլությունը, որոնք ստանում են տարբեր նորաձև անուններ: