Հայաստանում թքագեղձերի ուռուցքներով պացիենտների թիվը տարեցտարի աճում է։
Համալսարանական առաջատար մասնագետները միջազգային հեղինակավոր Springer հրատարակչության ամսագրում հրապարակել են «Թքագեղձերի պաթոլոգիաների համաճարակաբանությունը Հայաստանի չափահաս բնակչության շրջանում» խորագրով հոդվածը:
Մեր երկրում ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ անցկացված հետազոտությունները, որոնք ներառել են բոլոր խոշոր բազմապրոֆիլ հիվանդանոցները, ցույց են տվել, որ տարեցտարի մեր երկրում աճում է թքագեղձերի չարորակ նորագոյացությունների թիվը։ Դրանք երկու անգամ ավելի հաճախ հանդիպում են կանաց մոտ։
Հարկ է նշել, որ, ցավոք, մեր բնակչության շրջանում չարորակ ուռուցքների ամենաբարձր տոկոսը կազմում են նախկինում չբուժված բարորակ ուռուցքները, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են չարորակի։
Ինչ պետք է հիշել և ինչից պետք է խուսափել.
Ընտանեկան բժիշկները, ըստ հետազոտության եզրակացության, կարող են կարևոր դեր խաղալ թքագեղձերի պաթոլոգիաների վաղ ախտորոշման և կառավարման գործում:
Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը և թքագեղձերի նորագոյացությունների արագ ախտորոշումն ու բուժումը կարող են կանխել բարդացած դեպքերի զարգացումը, բարելավել բուժման ելքը և նվազեցնել բուժման ծախսերը:
Հոդվածին մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով: