Բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետում վնասվածքաբանների և վիրաբուժական պրոֆիլի բժիշկների համար կանցկացվի «Անհետաձգելի վնասվածքաբանություն» (կտրվի 15 տեսական ՇՄԶ կրեդիտ) թեմայով կատարելագործման դասընթաց` առցանց (ZOOM հարթակով) ուսուցմամբ։
Դասընթացը նախատեսված է շահառուներին ծանոթացնելու պատերազմական և արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող մարտական վնասվածքներին, հրազենային վիրավորումների առաջացման մեխանիզմներին, ախտորոշման եղանակներին, կլինիկական ընթացքին և փուլային բուժօգնության կազմակերպման առանձնահատկություններին: Հատուկ ուշադրութուն է դարձվում նշված վնասվածքների հետևանքով հնարավոր բարդությունների զարգացման կանխարգելման և բուժման եղանակների առանձնահատկություններին:
Կատարելագործման դասընթացի ընթացքում հաշվի կառնվեն ՌԴՎ ամբիոնի դասախոսական անձնակազմի, բնագավառին առնչվող միջազգային փորձի և ՀՀ կրթական ծրագրերի պահանջները: Ներգրավելով և կիրառելով ժամանակակից մեթոդներ ու տեխնոլոգիաներ` դասընթացի նպատակն է նախապատրաստել անհրաժեշտ գիտելիքով օժտված մասնագետներ, որոնք կկարողանան ցանկացած մարտական իրավիճակում, դժվարին պայմաններում արագ կողմնորոշվել և իրականացնել անհրաժեշտ մասնագիտական փուլային բուժօգնություն:
«Անհետաձգելի վնասվածքաբանություն» թեմայով մեկշաբաթյա դասընթացը կվարի ԵՊԲՀ ՌԲՖ ՌԴՎ ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ Արտակ Գալստյանը։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել ԵՊԲՀ շարունակական մասնագիտական զարգացման բաժին․ հասցե՝ ք. Երևան, Կորյունի 2 փ․, հեռ․ (+374) 10 58 31 01։