Սահնակով սահելը կարող է հիանալի միջոց լինել ձմեռային եղանակը վայելելու համար: Բլուրից արագ իջնելու հաճույքը, սակայն, հաճախ խանգարում է զգոնություն պահպանել և հիշել, որ այս զվարճալի գործողությունը կարող է նաև վնասվածքների հանգեցնել:
«Հերացի» վերլուծականն է արձանագրում, որ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելը կարող է օգնել ձեզ և ձեր երեխաներին անվտանգ մնալ ձմռանը սահնակից օգտվելիս:
Սահնակով սահելու վնասվածքների մասին փաստեր.
Սահնակով սահելուց առաջ նախապատրաստական գործողություններ.
Խորհուրդներ սահնակով սահելու համար
ԱՄՆ-ի Կենսատեխնոլոգիայի տեղեկատվության ազգային կենտրոնը հավաքագրել է 2008-ից 2017 թվականներին ԱՄՆ-ի շտապ օգնության ծառայություն դիմած երեխաների և մեծահասակների շրջանում սահնակի հետ կապված վնասվածքների վերաբերյալ տեղեկատվություն:
Վերլուծության համաձայն, ընդհանուր առմամբ, վնասվածքների մակարդակը զգալիորեն նվազել է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների մոտ: Երեխաները կազմել են վնասվածքների դեպքերի 69.7%-ը: Կոտրվածքներ ախտորոշվել են երեխաների 23.9%-ի և մեծահասակների 27.4%-ի մոտ: Մեծահասակների համեմատ, երեխաներն ավելի հակված են եղել գանգուղեղային վնասվածք ստանալուն, ուղեղի ցնցման կամ գլխի փակ վնասվածքի: Բուժօգնության դիմած անձանց մեծ մասը վնասվածքներ է ստացել բախման հետևանքով (63.2%): Վնասվածքները հիմնականում տեղի են ունեցել, երբ սահողները բախվել են շրջակա միջավայրի առարկաներին (47.2%):
Չնայած ուսումնասիրության ընթացքում սահնակով սահելու հետ կապված վնասվածքները նվազել են, այդ վնասվածքները կանխելու համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ և կրթական, իրազեկման աշխատանքներ: Վնասվածքների բնույթը և դրանց առաջացման ռիսկը տարբեր են եղել՝ կախված տարիքից, իսկ երեխաների մոտ ամենավտանգավոր վնասվածքը գլխի վնասվածքներ են:
Պետք է հիշել, որ սահնակով սահելը պետք է իրականացվի խոչընդոտներից զերծ վայրերում` բախման ռիսկը նվազեցնելու համար, սաղավարտների կիրառումը` գլխի վնասվածքներից խուսափելու համար և, իհարկե, անվտանգության կանոնների պահպանումը զերծ կպահի հնարավոր վնասվածքներից ու կոտրվածքներից: