Զինվորական և վիրաբուժական պրոֆիլի բժիշկների համար Ռազմաբժշկական ֆակուլտետում նախատեսված է «Ռազմադաշտային վիրաբուժություն» (ՌԴՎ) թեմայով կատարելագործման վեցշաբաթյա դասընթաց` առցանց (ZOOM հարթակով) ուսուցմամբ։ Դասընթացի ավարտին կտրվի 60 տեսական ՇՄԶ կրեդիտ։
«ՌԴՎ» թեմայով դասընթացը նախատեսված է շահառուներին ծանոթացնելու պատերազմական և արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող մարտական վնասվածքներին, հրազենային վիրավորումների առաջացման մեխանիզմներին, ախտորոշման եղանակներին, կլինիկական ընթացքին և փուլային բուժօգնության կազմակերպման առանձնահատկություններին: Հատուկ ուշադրություն է դարձվում նշված վնասվածքների հետևանքով հնարավոր բարդությունների զարգացման կանխարգելման և բուժման եղանակների առանձնահատկություններին:
Կատարելագործման դասընթացի ընթացքում հաշվի կառնվեն ՌԴՎ ամբիոնի դասախոսական անձնակազմի, բնագավառին առնչվող միջազգային փորձի և ՀՀ կրթական ծրագրերի պահանջները: Ներգրավելով և կիրառելով ժամանակակից մեթոդներ ու տեխնոլոգիաներ` դասընթացի նպատակն է նախապատրաստել անհրաժեշտ գիտելիքով օժտված մասնագետներ, որոնք կկարողանան ցանկացած մարտական իրավիճակում, դժվարին պայմաններում արագ կողմնորոշվել, իրականացնել անհրաժեշտ մասնագիտական փուլային բուժօգնություն:
Դասընթացը կվարեն․
ԵՊԲՀ ՌԲՖ ՌԴՎ ամբիոնի պետ, բ․գ․թ․ Կամո Շաբոյանը /14 կրեդիտ/; ՌԴՎ ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ Արտակ Գալստյանը /4 կրեդիտ/; դասախոսներ՝ ԿԿԶՀ առաջատար վիրաբույժ, բ․գ․թ Գևորգ Դատումյանը /10 կրեդիտ/; Արմեն Բեգլարյանը /10 կրեդիտ/; բ/ծ գնդապետ Վահե Պետրոսյանը /2 կրեդիտ/; ԿԿԶՀ պետ, բ/ծ փոխգնդապետ Գեղամ Ազիզյանը /4 կրեդիտ/; ԿԿԶՀ վիրաբուժական և լապարասկոպիկ բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Հայկ Հովհանիսյանը /3 կրեդիտ/; ԿԿԶՀ վիրաբուժական և լապարասկոպիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ փոխգնդապետ Արման Մուրադյանը /13 կրեդիտ/։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել ԵՊԲՀ շարունակական մասնագիտական զարգացման բաժին․ հասցե՝ ք․ Երևան, Կորյունի 2 փ․, հեռ․ (+374) 10 58 31 01։