Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն` 03․02․2026թ. մինչև  26․02․2026թ. ներառյալ ժ.16:00 «Կլինիկական օրդինատուրայի կանոնակարգով» սահմանված կարգով, հետևյալ պայմաններով:

ԵՊԲՀ նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ /բնօրինակները պատճենահանված/

  1. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)
  2. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)
  3. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ 2 /երկու/ կողմերը,
  4. Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)
  5. 3 լուսանկար 3×4 չափի
  6. Տարեկան ուսման վարձի նվազագույնը 1/10 /մեկ տասներորդ/ մասի վճարման անդորրագիրը (միայն ԵՊԲՀ-ի շրջանավարտների համար): Այլ բուհերի շրջանավարտները կվճարեն ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնելու պարագայում:

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, Հ/Հ 11500166513800

«Արդշինբանկ» ՓԲԸ, Հ/Հ 2470112113790999

«Արդշինբանկ» ՓԲԸ, Աղասյան մասնաճյուղ, Հ/Հ 2474600015113311

Փաստաթղթերը  կարող եք ներկայացնել՝  Կորյուն 2 հասցեով,  Վարչական մասնաշենք, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (010) 30-10-00- ներքին՝   429, 366, 365:

Ի գիտություն այլ բուհերի շրջանավարտների՝

Ընդունելության քննության հարցաշարերը հասանելի են ԵՊԲՀ կայքում  

Բուժական մասնագիտություններ

Վիրաբուժություն

Սրտաբանություն

Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա

Մանկաբարձություն, գինեկոլոգիա

Պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա

Ռևմատոլոգիա

 

Ստոմատոլոգիական մասնագիտություններ․

Համահարթեցման սկզբունքով կկատարվի գիտելիքի համակարգչային ստուգում:

Ընդունելության քննությունն կանցկացվի  հետևյալ   ժամանակացույցով՝մարտի 2-ին փորձնական և 3-ին հիմնական,  ժամը 11։00 

* Ուշադրություն․ այլ  բուհերի դիմորդների կլինիկական օրդինատուրայի ընդունելության քննությանը ներկայանալ անձնագրով, քննության մեկնարկից 10 րոպե առաջ:

Մուտքը` Հերացու փողոցի կողմից: 

Կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը կատարվում է բոլոր մասնագիտություններով՝ բացառությամբ Ճառագայթային ախտորոշում, Պլաստիկ վիրաբուժություն,  Մաշկաբանություն և վեներոլոգիա   մասնագիտությունների: