Կրկին հիշեցնում ենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին հայտարարել է բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար:
Սույն հայտարարությունը հրապարակվել է ինչպես «Առավոտ» օրաթերթում, այնպես էլ ԵՊԲՀ պաշտոնական՝ ysmu.am կայքի «Հայտարարություններ» դարանում (https://ysmu.am/announcement/epbh-hogabardzuneri-khorhurdy-hayta/)
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի հունիսի 22-ը, ժամը 16։00-ն։
Մրցութային ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին, ժամը 12:00-ին, փակ գաղտնի քվեարկությամբ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Էթիկայի կոմիտեի դահլիճում՝ ք. Երևան, Կորյունի 2, վարչական մասնաշենք, 2-րդ հարկ: