«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը հագեցած ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
«Բուժհաստատությունների կառավարում» հավաստագրային դասընթացը տրամադրում է.
- Ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարքեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիք և հմտություններ
- Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիք և հմտություններ
- Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
- Կառավարման փորձի փոխանակում Հայաստանում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ
Ծրագրի բովանդակությունը
- Ռազմավարական կառավարում
- Կազմակերպական կառավարում
- Ֆինանսների կառավարում
- Մարքեթինգի կառավարում
- Վարքագծային տնտեսագիտություն և հաճախորդի սպասարկում
- Գործընթացների կառավարում
- Կազմակերպական վարքագիծ և առաջնորդություն
- Կառավարման ՏՏ համակարգեր առողջապահությունում
- Հիվանդանոցների հավատարմագրում
- Բուժօգնության որակի և սպասարկման կառավարում
- Մարդկային ռեսուրսների կառավարում
Դասախոսական կազմը բաղկացած է հայ և արտերկրից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և ՇՄԶ 48 կրեդիտ (40 տեսական և 8 գործնական, կրեդիտները տրամադրվում են միայն բժիշկներին):
Մանրամասներ
- Տևողություն`2026թ. մարտի 17-ից մինչև մայիսի 27-ը
- Դասերի օրերը`երեքշաբթի և չորեքշաբթի ՝ 16:00-19:00
- Մասնակիցների քանակը`մինչև 25
- Դասավանդման լեզուն`հայերեն
- Վայրը`Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
- Արժեքը՝ 100.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների, շրջանավարտների և օրդինատորների համար՝ 60.000 ՀՀ դրամ)
Թիրախային լսարան
- Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
- Բժիշկներ
- Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
- Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
- Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 25.02.2026 – 17.03.2026
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: