Մարտի 24-ին և 25-ին ժամը 11:00-16:30 ԵՊԲՀ-ում, Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում կանցկացվի «ԲՑԺ պատվաստում, տեխնիկա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, հակացուցումներ, սառցե շղթա. Մանթու թեստ, տեխնիկա, գնահատում, «կեղծ դրական» պատասխան» թեմայով վարպետաց դաս:
Վարպետաց դասի նպատակն է` ուսուցանել բուժաշխատողներին ԲՑԺ պատվաստման տեխնիկան, մոտեցումները, Մանթու թեստի տեխնիկան, գնահատման տարբերակները, սառցե շղթայի պահպանման առանձնահատկությունները:
Թիրախային լսարան` մանկաբարձուհիներ, բուժքույրեր:
Վարպետաց դասը կրեդիտավորված է, որի համար միջին բուժանձնակազմին տրվելու է ՇՄԶ 10 գործնական կրեդիտ:
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԸ ՎՃԱՐՈՎԻ Է
(Վարպետաց դասի արժեքը 5000 դրամ)
Գրանցվել նախօրոք հետևյալ հղմամբ
Վճարումները իրականացվելու են տեղում (ԵՊԲՀ դրամարկղ), խնդրում ենք մոտենալ նախապես`վճարումները կատարելու համար:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի և դիպլոմի պատճենները:
Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծականի ֆեյսբուքյան էջին: