«Երևանյան հոբելյանական X դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային գիտագործնական համաժողով

«Երևանյան հոբելյանական X դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային գիտագործնական համաժողով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 16-ին` ժ. 11:00-ից սկսած, կհյուրընկալի «XIX Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան հոբելյանական X դերմատոսկոպիական ընթերցումներ») միջազգային գիտագործնական համաժողովը։

Պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան դահլիճում նախատեսված համաժողովը կհամախմբի մաշկավեներաբանության, մաշկաուռուցքաբանության‚ դերմատոսկոպիայի և բժշկական կոսմետոլոգիայի առաջատար մասնագետներին, հետազոտողներին և բժիշկներին` գիտության նորագույն նվաճումների հետ ծանոթացման, մաշկային հիվանդությունների ժամանակակից ախտորոշման, բուժման, վերականգնման և կանխարգելման խնդիրների քննարկման, գիտագործնական փորձի փոխանակման‚ միջառարկայական կապերի հաստատման, ոլորտի գիտական և կլինիկական մակարդակի բարձրացման նպատակով։

Փորձառու մաշկաբանների շարքում զեկույցներով հանդես կգան նաև երիտասարդ մասնագետները` առաջին և երկրորդ կուրսի կլինիկական օրդինատորները:

Գիտաժողովը կընթանա հայերեն և ռուսերեն լեզուներով:

Համաժողովի օրակարգին, ինչպես նաև խոսնակներին և քննարկվելիք թեմաներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Օր

Ժամ

Րոպե
Սկիզբ
16/05/2026 11:00
Վայր
ԵՊԲՀ, Նելլի Խոստիկյանի անվան լսարան

Կապ