Մանկաբուժության ոլորտում փորձի փոխանակում՝ միջազգային համագործակցության շրջանակում

Մանկաբուժության ոլորտում փորձի փոխանակում՝ միջազգային համագործակցության շրջանակում

Աշխատանքային շաբաթը հագեցած է արտերկրից ժամանած հյուրերի փոխայցերով։

Մանկաբուժության դպրոցի զարգացմանն ուղղված շարունակական ծրագրերի շրջանակում այս շաբաթ ԵՊԲՀ-ն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը հյուրընկալում են գերմանացի պրոֆեսորների խմբի, որոնց հետ մանկական բուժհաստատությունն ու համալսարանական մասնագետներն արդեն ունեն համագործակցության փորձ։

Այցն ունի ինչպես կլինիկական, այնպես էլ կրթական բաղադրիչ՝ սեմինարի ձևաչափով, որը կրեդիտավորված է։

Պրոֆեսորները նախապես գրանցված պացիենտներին տրամադրում են ամբուլատոր խորհրդատվություն, անցկացնում համայցեր։

Մարտի 16-27-ը մասնագետները խորհրդատվություն կիրականացնեն մի շարք ուղղություններով, ինչպես նաև կդասախոսեն. մանկական նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ոլորտում մասնագիտացած պրոֆեսոր Ուլրիխ Ստեֆանին կանցկացնի մասնագիտական սեմինար «Բարելավելով մանկան առողջությունը Հայաստանում. նոր մոտեցումներ նյարդաբանության ոլորտում» թեմայով, մանկական ուռուցքաբանության ոլորտում մասնագիտացած պրոֆեսոր Ստեֆան Բիելեկը կներկայացնի «Բարելավելով մանկան առողջությունը Հայաստանում. նոր մոտեցումներ մանկական օնկոլոգիայում» խորագրով դասախոսությունների շարքը, նեոնատոլոգիայի ոլորտում մասնագիտացած պրոֆեսոր Քրիստոֆ Բուհրրի սեմինարը կներառի օգտակար տեղեկատվություն «Բարելավելով մանկան առողջությունը Հայաստանում. նոր մոտեցումներ նեոնատոլոգիայում» խորագրի շրջանակում, իսկ մանկական վիրաբուժության ոլորտի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Լուկաս Վեսսելի դասախոսությունները կանցկացվեն «Բարելավելով մանկան առողջությունը Հայաստանում. նոր մոտեցումներ մանկական վիրաբուժությունում» թեմայով:

Ծրագիրն իրականացվում է ԵՊԲՀ-ի և Գերմանիայի մանկաբույժների ասոցիացիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակում։