Ապրիլի 13-ից 17-ը ժամը 18:15-21:00 կանցկացվի
«Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները և հաղորդակցությունն առողջապահության ոլորտում» թեմայով դասընթաց` առցանց ձևաչափով (zoom հարթակի հղումը մասնակիցներին կտրամադրվի դասընթացի օրը):
Դասընթացավարներ` Իզաբել Աբգարյան, Հայարփի Սահակյան:
Թիրախային լսարան` ավագ և միջին բուժաշխատողներ:
Մասնակիցներին կտրվի ՇՄԶ 13 տեսական կրեդիտ:
Գրանցվել նախօրոք` հետևյալ հղմամբ։
ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՃԱՐՈՎԻ Է:
Ավագ և միջին բուժանձնակազմի համար 15.000 ՀՀ դրամ, ԵՊԲՀ աշխատակիցների համար` 10.000 ՀՀ դրամ:
Վճարումները և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը (անձնագրի և դիպլոմի պատճեններ, ավագ բուժանձնակազմի համար` ինտերնատուրայի կամ օրդենատուրայի) իրականացվելու է նախապես մինչև ապրիլի 10-ը ներառյալ:
Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջին: