Ընդունելություն Հանրային առողջության ֆակուլտետում

Ընդունելություն Հանրային առողջության ֆակուլտետում

Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրին`

  • Առողջապահության կազմակերպում և կառավարում

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանողները ստանում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջության, առողջապահության կազմակերպման և կառավարման վերաբերյալ: Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից այնպես էլ հրավիրված մասնագետներից` ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից (Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն):

Ֆակուլտետն ունի 5 անվճար տեղ: Ընդունելության դիմումներն ընդունվելու են 2026թ-ի հունիսի 16-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2026թ-ի հունիսի 15-ից մինչև հուլիսի 03-ը ներառյալ:

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել, ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով)

Մագիստրոսական ծրագրի տևողությունը 1,5 տարի է, արժեքը՝ 500.000 դրամ տարեկան: Որպեսզի ուսանողները կարողանան համատեղել ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ դասերը ֆակուլտետում անցկացվում են շաբաթական 3 անգամ, երկու հերթով` 09:00-14:00 և 15:00-20:00: Դասերի հերթն ընտրում է ուսանողը:

Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ) 2026թ-ի հունիսի 15-ից մինչև օգոստոսի 28-ը նեռարյալ: Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2026թ-ի հունիսի 15-ից մինչև հուլիսի 3-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում ռեկտորի անունով
  2. Չորս լուսանկար ( 3х4 )
  3. Դիպլոմ և միջուկ (բնօրինակ և պատճենը): Եթե դիպլոմը դեռ տրված չէ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ուսումնական հաստատությունից դիպլոմը տրամադրելու ժամկետի և ՄՈԳ-ի վերաբերյալ:
  4. Անձնագիր և սոց. քարտ (բնօրինակ և պատճենը)
  5. Ինքնակենսագրական
  6. Արտոնություններից օգտվելու համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝  010 301-000 (ներքին համար`308); 091 837-212, 077 204 828: