Հարգելի ուսանողներ, դասախոսներ և աշխատակիցներ, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը 2026 թվականի օգոստոսի 23-ին Վանաձորում կազմակերպում է «VMF Vanadzor Half Marathon 2026» («ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026») միջազգային ամենամյա բարեգործական վազքը։
Միջոցառման նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, հանրային առողջության գաղափարները և համախմբել տարբեր ոլորտների մասնագետներին ու երիտասարդներին մեկ կարևոր նախաձեռնության շուրջ։
Վազքը կմեկնարկի Հայքի հրապարակից՝ ընդգրկելով 21.1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ (մանկական) վազքատարածությունները։ Մրցույթի կանոններն ու պայմանները ներկայացված են հավելվածում, իսկ գրանցումը կատարվում է www.vhm.am կայքում։
Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի հիշատակը հավերժացնելու և նրա մասնագիտական ծրագրերը շարունակելու նպատակով:
Ի դեպ բժշկական և դեղագիտական ֆակուլտետների ուսանողները կարող են ներգրավվել միջոցառման աշխատանքներին որպես կամավորներ:
Մանրամասների համար կարող գրել հիմնադրամի սոցիալական էջերին: