Ապագա և գործող մանկաբարձ-գինեկոլոգները լսեցին ֆրանսիացի մասնագետի դասախոսությունը

Ապագա և գործող մանկաբարձ-գինեկոլոգները լսեցին ֆրանսիացի մասնագետի դասախոսությունը

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական մանկաբարձագինեկոլոգիական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսը բժշկական համալսարանում հանդես եկավ մասնագիտական դասախոսությամբ։

Նրա խոսքով՝ ինչպես Ֆրանսիայում, Հայաստանում ևս կեսարյան հատումների սանդղակը գնալով աճում է։ «Այս դեպքում ծննդաբերությունը՝ որպես այդպիսին, ավարտվում է կեսարյան հատումով», – նշեց պրոֆեսորը։

Գինեկոլոգիական խնդիրների առաջացման պարագայում մասնագետն ընդգծեց ավելորդ քաշի դերը։

Անդրադառնալով հիվանդությունների ախտորոշմանը՝ Հերվե Ֆերնանդեսը շեշտեց, որ պետք է պարբերաբար անցնել անհրաժեշտ հետազոտություններ։ «Խնդիրների լուծումն իսկապես կյանքի որակի մեծ փոփոխություն է բերում։ Իսկ բազմադիսցիպլինար խնդիրները բազմակողմանի և համապարփակ բժշկական վերլուծություն են պահանջում», – հավելեց պրոֆեսորը՝ կարևորելով ոլորտում գերակշռող միջազգային մեթոդների ու մոտեցումների կիրառումը։

Հիշեցնենք, որ Հերվե Ֆերնանդեսը ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և վերարտադրողական բժշկության ամբիոնին օժանդակել է վերարտադրողական բժշկության բնագավառում օպերատիվ վիրաբուժական նոր մեթոդների ներդրման գործում: Այսօր նա համալրեց բուհի պատվավոր դոկտորների շարքը։