Գերդոզավորման մասին իրազեկման միջազգային օրը (International Overdose Awareness Day, IOAD) նշվում է ամեն տարի օգոստոսի 31-ին։ Այն աշխարհում գերդոզավորման կանխարգելմանը նվիրված ամենախոշոր միջազգային իրազեկման նախաձեռնությունն է։ Օրը հիմնադրվել է 2001 թվականին Ավստրալիայում և ներկայում նշվում է ավելի քան 40 երկրում։ Դրա նպատակներն են՝ բարձրացնել հանրային իրազեկվածությունը, նվազեցնել թմրամիջոցների օգտագործման հետ կապված խարանը, հարգել գերդոզավորման հետևանքով մահացածների հիշատակը և խթանել ապացույցների վրա հիմնված կանխարգելման քաղաքականությունները։
Գերդոզավորումը օրգանիզմի ծանր, կյանքին սպառնացող վիճակ է, որն առաջանում է թմրամիջոցի կամ այլ հոգեներգործուն նյութի չափից ավելի օգտագործման հետևանքով։ Առավել վտանգավոր են օփիոիդները (հերոին, մեթադոն, ֆենտանիլ, մորֆին և այլն), քանի որ դրանք կարող են արագ առաջացնել շնչառության կանգ։
Գերդոզավորման հիմնական նշաններն են`
Առաջին օգնություն
Գերդոզավորումը հանրային առողջության ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Այն առաջանում է, երբ թմրամիջոցի կամ այլ հոգեներգործուն նյութի քանակը գերազանցում է օրգանիզմի անվտանգ շեմն` առաջացնելով շնչառության, սրտի աշխատանքի կամ կենտրոնական նյարդային համակարգի ծանր խանգարումներ։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` 2021 թվականին աշխարհում թմրամիջոց է օգտագործել շուրջ 296 միլիոն մարդ (15–64 տարեկան բնակչության մոտ 5.8%-ը), նրանցից մոտ 60 միլիոնը օգտագործել է օփիոիդներ, շուրջ 39.5 միլիոն մարդ ապրել է թմրամիջոցների օգտագործման խանգարումներով, 2019 թվականին թմրամիջոցների օգտագործման հետ կապված մահերի թիվը կազմել է մոտ 600.000, որոնցից գրեթե 80%-ը կապված է եղել օփիոիդների հետ, իսկ մոտ 125 000-ը՝ օփիոիդային գերդոզավորման հետևանքով։ Այս տվյալները վկայում են, որ գերդոզավորումը ոչ միայն անհատական, այլև գլոբալ հանրային առողջապահական խնդիր է։
Գերդոզավորման ռիսկը զգալիորեն աճում է, երբ օփիոիդները համակցվում են ալկոհոլի, բենզոդիազեպինների կամ կենտրոնական նյարդային համակարգն ընկճող այլ նյութերի հետ։
Գերդոզավորման հիմնական ռիսկի գործոնները ըստ ԱՀԿ-ի՝
Վերջին երկու տասնամյակում բազմաթիվ երկրներ անցել են պատժողական քաղաքականությունից դեպի ապացույցների վրա հիմնված վնասի նվազեցման ռազմավարություններ, որոնք ներառում են.
ԱՀԿ-ն ընդգծում է, որ այս մոտեցումները զգալիորեն նվազեցնում են մահացությունը և բարելավում առողջապահական արդյունքները։ Եվրոպայում թմրամիջոցների օգտագործման կառուցվածքը փոփոխվում է. աճում է սինթետիկ օփիոիդների, այդ թվում՝ նիտազենների հայտնաբերումը, որոնք որոշ երկրներում արդեն կապվում են գերդոզավորման մահերի հետ։ Սա պահանջում է ուժեղացված համաճարակաբանական հսկողություն, վաղ նախազգուշացման համակարգեր և միջպետական համագործակցություն։
Հայաստանում օփիոիդային գերդոզավորումների վերաբերյալ առանձին հրապարակվող պաշտոնական վիճակագրությունը սահմանափակ է, սակայն հանրային առողջության տեսանկյունից խնդիրը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ։
Ինչպես կանխարգելել գերդոզավորումը
Գերդոզավորումը կանխարգելելի է։ Ժամանակին ճանաչումը, արագ արձագանքը կարող են փրկել կյանքեր։