«Կենսաակտիվ միացությունները և ֆունկցիոնալ սնունդը հիվանդությունների կանխարգելման և կլինիկական սնուցման մեջ» 37-րդ միջազգային գիտաժողով

«Կենսաակտիվ միացությունները և ֆունկցիոնալ սնունդը հիվանդությունների կանխարգելման և կլինիկական սնուցման մեջ» 37-րդ միջազգային գիտաժողով

ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետը՝ ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի (Functional Food Center) հետ համատեղ, 2026 թ. հոկտեմբերի 22–24-ը կազմակերպում է «Կենսաակտիվ միացությունները և ֆունկցիոնալ սնունդը հիվանդությունների կանխարգելման և կլինիկական սնուցման մեջ» 37-րդ միջազգային գիտաժողովը (FFC37) ։

Գիտաժողովի ընթացքում հայ և արտասահմանից ժամանած մասնագետները կներկայացնեն ֆունկցիոնալ սննդի և կենսաակտիվ միացությունների կիրառման, հիվանդությունների կանխարգելման, աղիքային միկրոբիոտայի, սննդի որակի և անվտանգության վերաբերյալ արդի հետազոտությունները։

Անցկացման ձևաչափը՝

  • Հոկտեմբերի 22–23՝ առկա, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի դահլիճ՝ ք. Երևան, Էզրաս Հասրաթյան 9։
  • Հոկտեմբերի 24՝ առցանց։

Գիտաժողովը ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորվել է ընդհանուր 16 ՇՄԶ կրեդիտով. առաջին օրը՝ 8 կրեդիտ, երկրորդ և երրորդ օրերին՝ 4-ական կրեդիտ։

Հրավիրում ենք բուժաշխատողներին, դեղագետներին, հետազոտողներին, դասախոսներին և ոլորտով հետաքրքրված մասնագետներին մասնակցելու գիտաժողովին։

Կից՝ գիտաժողովի օրակարգը։

Օր

Ժամ

Րոպե
Սկիզբ
22/10/2026 09:00
Ավարտ
24/10/2026 23:59
Վայր
Էզրաս Հասրաթյան 9, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի դահլիճ
Առարկա
«Կենսաակտիվ միացությունները և ֆունկցիոնալ սնունդը հիվանդությունների կանխարգելման և կլինիկական սնուցման մեջ»

Կապ