Covid-19 համավարակից հետո հայ բնակչության մոտ հոտի և համի խանգարումների հետազոտության ընթացքում բացահայտված կարևոր օրինաչափություններից են. Հոտառության խանգարումների մեխանիզմում առավել ընդգրկված է եռորյակ, քան թե հոտառական նյարդի զգայունության նվազումը:
Հոտառության խանգարումները եթե չեն վերականգնվում առաջին շաբաթների ընթացքում, ապա կարող են տևել 5-12 ամիս, ընդ որում, եռորյակ նյարդի զգայունությունը 3 անգամ ավելի դանդաղ է վերականգնվում, ինչը հիվանդության 3-4-րդ ամսից հետո հանգեցնում է հոտերի տարբերակման ունակության զգալի նվազման: Հոտերի տարբերակումը անհամաչափ է նվազում, մեր կիրառած 16 հոտերից ամենահաճախ չտարբերակվողը եղել են վարդի, ալկոհոլի և շոկոլադի հոտերը:
Համերից ամենաշատը տուժում է դառի զգացողությունը, հիվանդացած մարդիկ հաճախ սկսում են շփոթել աղիի և թթվի համերը:
Հետազոտությունները շարունակվում են, և տպագրության է պատրաստվում երկրորդ հոդվածը: