Հունիսի 4-ին ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում տեղի ունեցավ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջատար մասնագետների հերթական ընդունելությունը:
«Հերացի» թիվ 1, «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում կատարվել են՝
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ 60 խորհրդատվություն՝ 11-ով ավել նախորդ շաբաթվա ցուցանիշից, տրվել է վիրահատության 7 ցուցում (2-ով պակաս նախորդ շաբաթվա ցուցանիշից), այդ թվում ակնաբուժական՝ 5: Ա
ռավել շատ խորհրդատվություններ արվել են ակնաբույժի՝ 9, նյարդաբանի և վնասվածքաբանի կողմից՝ 7 ական: Ծրագրի մեկնարկից` մարտի 12-ից սկսած նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 91-ը (+11 նախորդ շաբաթվա համեմատ):
«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ 16 խորհրդատվություն` 8-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ: Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական վարակաբանի՝ 4 և մանկական ՔԿԱ և մանկական նյարդաբանի կողմից՝ 3-ական:
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ՝ 26 խորհրդատվություն՝ 4-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 7 ցուցում (1-ով ավել նախորդ շաբաթվա համեմատ), այդ թվում 2-ական ընդհանուր վիրաբույժի և ՔԿԱ կողմից: Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի՝ 6, գաստրոէնտերոլոգի՝ 5 և անոթային վիրաբույժի՝ 4 կողմից: Մարտի 12-ից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 111-ը (+6 նախորդ շաբաթվա համեմատ):
Ընդամենը՝ 102 խորհրդատվություն (1-ով պակաս) և 14 վիրահատության ցուցում:
Ծրագրի մեկնարկից ի վեր արվել է 2106 խորհրդատվություն, տրվել է 363 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 202 վիրահատություն (56%), այդ թվում 9 գինեկոլոգիական: