Հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը նվիրված ուսումնական վարժանք անցկացվեց

Հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը նվիրված ուսումնական վարժանք անցկացվեց

Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կողմից ԵՊԲՀ պահպանության ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել էր ուսումնական վարժանք: Հրդեհային անվտանգության կանոնների պահպանումն էր մարտի 12-ին անցկացված միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում:

ԵՊԲՀ պահպանության ծառայության աշխատակիցները գործընկերներին ներկայացրին հրդեհային անվտանգության պահպանման հիմնական պահանջները, հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ռիսկերը:

Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի նախաձեռնությամբ նման վարժանքների անցկացումը բժշկական համալսարանում շարունակական է: