«100 տարի ժողովրդի թիկունքին» համալսարանական նախաձեռնությանը մասնակցելու հեռախոսահամարները

«100 տարի ժողովրդի թիկունքին» համալսարանական նախաձեռնությանը մասնակցելու հեռախոսահամարները

Բժշկական մեկդարյա պատմություն ունեցող համալսարանում նոր մեկնարկվող «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ +374 10 58 07 24

 «Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ +374 91 16 20 00 (միայն երեխաների առողջությանը վերաբերող հարցերով)

 «Միքայելան» վիրաբուժության ինստիտուտ՝ +374 41 60 01 45

Ձեր հարցերը նաև կարող եք ուղարկել clinics@ysmu.am էլեկտրոնային հասցեին:

Հիշեցնենք, որ համալսարանական նախաձեռնությունը կազմված է միմյանց հետ փոխկապակցված երեք միջոցառման փաթեթից: Մարտի 12-ից սկսած` ԵՊԲՀ առաջատար մասնագետները 100 օրվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00, կիրականացնեն անվճար խորհրդատվություն «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:

Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով, ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը: Պետական պատվերից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների բուժումը կիրականացվի անվճար։

100 օրվա ընթացքում համալսարանական մասնագետները կիրականացնեն սահմանված թվով այցելություններ Հայաստանի մարզեր` համաձայնեցնելով ՀՀ ԱՆ և մարզպետարանների հետ:

Խորհրդատվության հիման վրա բժշկի կողմից կտրամադրվի հատուկ ուղեգիր, որը հիմք կհանդիսանա հետագա վիրաբուժական միջամտությունները 50% զեղչով իրականացնելու համար: Ծրագիրը համակարգվում է ԵՊԲՀ կլինիկական ոլորտի պատասխանատուների կողմից: