Անցումային անհատական լիցենզիայի տրամադրման գործընթացը կլինիկական օրդինատորների համար  

Անցումային անհատական լիցենզիայի տրամադրման գործընթացը կլինիկական օրդինատորների համար  

Հարգելի՛ կլինիկական օրդինատորներ, ինչպես գիտեք, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգը, որի արդյունքում գործելու է երկու տեսակի լիցենզիա․ անցումային անհատական լիցենզիա և անհատական լիցենզիա։

Անցումային անհատական լիցենզիան տրամադրվելու է առողջապահության բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հաստատող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) հիման վրա` անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության հանձնման արդյունքով կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա) կամ  ռազմաբժշկական ինտերնատուրա ընդունված անձանց ուսումնառությունը սկսելու պահից՝ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածի համար, որի պարագայում նշված անձինք կստանան անցումային անհատական լիցենզիա` հնարավորություն ձեռք բերելով իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ առողջապահության նախարարի կողմից  սահմանած ծավալով՝ ավագ բուժաշխատողի հսկողության ներքո։

Անցումային անհատական լիցենզիաների վերաբերյալ կարգավորումները ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

Անցումային անհատական լիցենզիայի տրամադրման նպատակով կազմակերպվող կենտրոնացված քննության նախապատրաստական աշխատանքները իրականացվում են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (ԱԱԻ) Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից՝ Բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։

Կլինիկական օրդինատորները/կլինիկական ռեզիդենտները և ԵՊԲՀ-ում ռազմաբժշկական հետբուհական ուսուցում անցնող ՀՀ ՊՆ պատվերով սովորող ինտերները և օրդինատորներն անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննության հայտը ներկայացնում են Բուժաշխատողների ռեգիստրի միջոցով (hrh.am 

Անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպվող կենտրոնացված քննությունների մեկնարկի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի ԱԱԻ-ի պաշտոնական կայքում: