Առաջին բուժօգնություն և մասնագիտական էթիկա՝ պարտադիր դասընթացներ բուժաշխատողների համար

Առաջին բուժօգնություն և մասնագիտական էթիկա՝ պարտադիր դասընթացներ բուժաշխատողների համար

Հարգելի՛ գործընկերներ, ավագ և միջին բուժաշխատողներ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Կառավարության 22.05.2025թ. «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 613-Ն որոշման համաձայն «Արտակարգ իրավիճակներում առաջինբուժօգնություն» և «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ» թեմաներով դասընթացները սահմանվել են որպես պարտադիր:

Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների մասնակցության արդյունքում ձեռք բերված կրեդիտները հաշվի են առնվելու հավաստագրման հերթական հնգամյա շրջափուլի ընթացքում։