ԵՊԲՀ բուժական մասնագիտությամբ/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի ընդունելության մասին հայտարարություն

ԵՊԲՀ բուժական մասնագիտությամբ/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի ընդունելության մասին հայտարարություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է ընդունելություն՝ նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի 2025–2026 ուսումնական տարվա համար, հետևյալ պայմաններով. 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԸՍՏ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ուսման տևողությունը
(տարին)
գործող տարեկան վարձաչափը՝
ՀՀ դրամով
1. Ընտանեկան բժշկություն 2 700.000
2. Ներքին հիվանդություններ 2 700.000
3. Սրտաբանություն 3 850.000
4. Նյարդաբանություն 3 850.000
5. Վարակային հիվանդություններ 2,5 700.000
6. Ուռուցքաբանություն 3 700.000
7. Արյունաբանություն 3 600.000
8. Ֆիզիկական և վերականգնողական բժշկություն 2 600.000
9. Մաշկաբանություն և սեռավարակաբանություն 2 850.000
10. Բժշկական գենետիկա 2 700.000
11. Մանկաբուժություն 3 600.000
12. Նեոնատոլոգիա 3 600.000
13. Մանկական արյունաբանություն 3 600.000
14. Մանկական նյարդաբանություն 3 600.000
15. Մանկական սրտաբանություն 3 600.000
16. Մանկական ֆիզիկական և վերականգնողական բժշկություն 2 600.000
17. Որովայնային վիրաբուժություն 3 950.000
18. Կրծքային վիրաբուժություն 3 850.000
19. Մանկական վիրաբուժություն 3 600.000
20. Նյարդավիրաբուժություն 4 850.000
21. Սրտային վիրաբուժություն 4 850.000
22. Անոթային վիրաբուժություն 3 850.000
23. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժություն 4 950.000
24. Ուրոլոգիա 3 950.000
25. Մանկաբարձություն և գինեկոլոգիա 4 1.150.000
26. Վնացվածքաբանություն և օրթոպեդիա 3 950.000
27. Մանկական վնացվածքաբանություն և օրթոպեդիա 3 600.000
28. Քիթ-կոկորդ-ականջաբանություն 3 950.000
29. Դիմածնոտային վիրաբուժություն 3 950.000
30. Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 3 700.000
31. Անհետաձգելի բժշկություն 2 700.000
32. Հոգեբուժություն 2 700.000
33. Ախտաբանություն 3 450.000
34. Ռադիոլոգիա 2 1.150.000
35. Ակնաբանություն 3 950.000
36. Դատաբժշկական փորձաքննություն 2 850.000
37. Լաբորատոր գենետիկա 2 850.000
38. Կլինիկական լաբորատոր ախտորոշում 1 850.000
39. Բժշկական մանրէաբանություն 1 600.000
40. Համաճարակաբանություն 1 450.000

Նշված մասնագիտություններով ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  1. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)՝ պատճեններով
  2. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)՝ պատճեններով
  3. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ պատճեններով
  4. Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)՝ պատճեներով
  5. 3 լուսանկար 3×4 չափի
  6. Տարեկան ուսման վարձի նվազագույնը 1/10 /մեկ տասներորդ/ մասի վճարման անդորրագիրը (միայն ԵՊԲՀ-ի շրջանավարտների համար):

Այլ բուհերի շրջանավարտները կվճարեն ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնելու պարագայում:

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, Հ/Հ 11500166513800

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, Հ/Հ 2470112113790999

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, Աղասյան մասնաճյուղ, Հ/Հ 2474600015113311

Ի գիտություն այլ բուհերի շրջանավարտների՝

Ընդունելության քննության հարցաշարերը տեղադրված են ԵՊԲՀ-ի ysmu.am կայքում՝ հետևյալ հղումներով:

Վիրաբուժություն

Սրտաբանություն

Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա

Մանկաբարձություն, գինեկոլոգիա

Պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա

Ռևմատոլոգիա

Համահարթեցման սկզբունքով կկատարվի գիտելիքի համակարգչային ստուգում:

Ընդունելության քննության անցկացման տեղի և ժամկետների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Փաստաթղթերը կարող եք ներկայացնել՝ ԵՊԲՀ,Կորյուն 2, Վարչական մասնաշենք, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ:

ԵՊԲՀ բուժական մասնագիտություններով/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի ընդունելության ժամկետը երկարացվում է:

ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնում 2025-2026 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի /վճարովի/ ընդունելության ժամկետը երկարացվում է մինչև 2025 սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ բուժական (բացառությամբ «Ճառագայթային ախտորոշում», «Պլաստիկ վիրաբուժություն» և «Մաշկաբանություն և վեներոլոգիա) մասնագիտությունների համար:

Հարցերի դեպքում զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներին (010) 301 000 ներքին՝ 429, 365: