Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական եղանակով աճուրդի հայտարարություն

ԵՊԲՀ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական եղանակով աճուրդի հայտարարություն

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԺԱՄԸ 12։00-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՐՅՈՒՆԻ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԵՊԲՀ) ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՊԲՀ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՆԵՐՔՈՆՇՅԱԼ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ 1 (ՄԵԿ) ԼՈՏՈՎ

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի նոյեմբեր 28-ը ժամը 16։00-ն

ԼՈՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ ԱՆՎԱՆՈՒՄ ՎԻՃԱԿ ՏԱՐԵԹԻՎ ՔԱՆԱԿ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՅԼԻ ՉԱՓԸ
Լոտ 1 «SIEMENS SOMATOM SENSATION 64» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ՀԱՄԱԼԻՐ /բժշկական սարքավորում/ Օգտա-գործված 2010 1 ՀՀ, Երևան ք., Աբովյան փող., 60 շենք 35.500.000 /երեսուն հինգ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներակայացվի՝

  • Անձ հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի մասնակցության հայտը ներկայացնող անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի պատճեները,
  • Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարման անդորրագիր։

Նախավճարը վճարվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի թիվ 11500166513800 հաշվեհամարին։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց հայտերն ընդունվում են ԵՊԲՀ Իրավաբանական բաժնում` ոչ ուշ քան աճուրդի անցկացմանը նախորդող աշխատանքային օրը ժամը 16։00-ը:

Աճուրդի ավարտից հետո հաղթող ճանաչված մասնակցի հետո ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն։ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել գույքի աճուրդում իր կողմից առաջարկված առավելագույն գինը՝ հաշվանցելով տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով վճարված նախավճարի արժեքը։ Հիշյալ ժամկետում պայմանագիր չկնքելու, այդ նպատակով ԵՊԲՀ չներկայանալու դեպքում վճարված նախավճարի գումարը չի վերադարձվում։

Աճուրդին մասնակցած սակայն հաղթող չճանաչված մասնակիցների կողմից ԵՊԲՀ-ի վերոնշյալ հաշվեհամարին վճարված նախավճարը սահմանված ժամկետում հետ է վերադարձվում մասնակցին։

ԵՊԲՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ, ՀԵՌ. 010301040