ԵՊԲՀ ստոմատոլոգիական մասնագիտություններով/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ԵՊԲՀ ստոմատոլոգիական մասնագիտություններով/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է ընդունելություն՝ նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի 2025–2026 ուսումնական տարվա համար:

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝

ԸՍՏ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ

Մասնագիտությունը Տևողությունը՝ տարիներով Ուսման տարեկան վարձաչափը՝ ՀՀ դրամով Շարունակելի մասնագիտության ժամկետը 2019 թվականից հետո կլին.օրդինատուրան ավարտածների համար
1. Ընդհանուր  ստոմատոլոգիա 1,5 1.150.000 Թերապևտիկ, Օրթոպեդիկ, Վիրաբուժական ստոմատոլոգիա – 1,5 տարի
2. Մանկական ստոմատոլոգիա 2 600 000
3. Դիմածնոտային վիրաբուժություն 3 950 000
4. Օրթոդոնտիա 3,5 1.150.000

 

ԵՊԲՀ նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  1. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)՝ պատճեններով
  2. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)՝ պատճեններով
  3. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ պատճեններով
  4. Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)՝ պատճեններով
  5. 3 լուսանկար 3×4 չափի
  6. Տարեկան ուսման վարձի նվազագույնը 1/10 /մեկ տասներորդ/ մասի վճարման անդորրագիրը (միայն ԵՊԲՀ-ի շրջանավարտների համար): Այլ բուհերի շրջանավարտները կվճարեն ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնելու պարագայում:

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, Հ/Հ 11500166513800

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, Հ/Հ 2470112113790999

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, Աղասյան մասնաճյուղ, Հ/Հ 2474600015113311

Ի գիտություն այլ բուհերի շրջանավարտների՝

Ընդունելության քննության հարցաշարերը՝

Համահարթեցման սկզբունքով կկատարվի գիտելիքների համակարգչային ստուգում:

Ընդունելության քննության անցկացման տեղի և ժամկետների վերաբերյալ  կտեղեկացվեք լրացուցիչ:

Փաստաթղթերը  կարող եք ներկայացնել՝  ԵՊԲՀ, Կորյուն 2, Վարչական մասնաշենք, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ:                                                                                                                                  Հարգելի դիմորդներ, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ստոմատոլոգիական մասնագիտություններով /վճարովի/ կլինիկական օրդինատուրայի ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՎՈՒՄ Է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12-ը, ժամը 15:00-ն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին (010) 30-10-00- ներքին՝ 366: